10 խորհուրդ տեսողությունը պահպանելու համար

Հայաստանում ավելի քան 60 հազար մարդ ունի աչքի հետ կապված որևէ հիվանդություն: Իհարկե, ոչ բոլոր աչքի հիվանդությունները կարելի է կանխարգելել, սակայն մի շարք պարզ քայլերի միջոցով բոլորը կարող են պահպանել իրենց աչքերը առողջ և կրճատեն ապագայում տեսողության վատացման կամ կորստի հնարավորությունները: Ահա 10 շատ լավ խորհուրդներ LinzOnline-ի կողմից տեսությունը պաշտպանելու համար   1․ Կրեք արևապաշտպան…

Աստիգմատիզմը և կոնտակտային լինզաները

Աստիգմատիզմ ունենալը չի նշանակում, որ Դուք ստիպված եք հարմարվել աչքերի չորությանը, անհարմարավետությանը և ոչ պարզ տեսողությանը: Աստիգմատիզմի շտկման առավել հարմարավետ տարբերակը հենց կոնտակտային լինզաներն են, որոնք ապահովում են միաժամանակ և տեսողության շտկում, և աչքի խոնավության պահպանում, և գերհարմարավետություն: Աստիգմատիզմի համար նախատեսված կոնտակտային լինզաների առանձնահատկությունն այն է, որ դրանք պետք աչքի մեջ երկու կետով անշարժ մնան, որպեսզի ապահովեն…

Առողջ սնունդ առողջ աչքերի համար

Ինչպես ամբողջ օրգանիզմի, այնպես էլ աչքերի համար կարևոր է լիարժեք և բալանսավորված սնունդը: Ճիշտ ընտրված սննդակարգը կօգնի Ձեր օրգանիզմին աճել, վերականգնվել և պայքարել բորբոքումների դեմ: Մարդու ծերացման հետ մեկտեղ օրգանիզմում բջիջների վերականգնումը դանդաղում է: Դա կարող է ազդել նաև աչքի առողջության և տեսողության որակի վրա: Աչքի առողջության հետազոտությունների ընթացքում պարզ է դարձել, որ սխալ սնվելը…

Պաշտպանե՛ք Ձեր աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից

Ձեր մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար Դուք հավանաբար օգտագործում եք արևապաշտպան կրեմ, բայց մի՛ մոռացեք, որ Ձեր աչքերը ևս պետք է պաշտպանեք արևից: Ի՞նչ է ուլտրամանուշակագույն ճառագայթը (UV- ultraviolet rays) Ուլտրամանուշակագույն ճառագայթները լույսի մանուշակագույն և ռենտգենյան ճառագայթման միջև ընկած տիրույթում գտնվող էլեկտրամագնիսական ալիքներ են։ Դրանք անտեսանելի են մարդու համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթման բնական աղբյուրներն են արևը,…

6 խորհուրդ ակնաբույժներից լինզաներն անվտանգ կրելու համար

Կոնտակտային լինզաներ կրելը մեր կյանքը դարձնում է ավելի հարմարավետ ու ազատ: Լինզայով Դուք կարող եք կրել Ձեր ցանկացած արևային ակնոցը, առանց որևէ անհարմարավետության դիտել 3D ֆիլմեր, զբաղվել ցանկացած սպորտով, հանգիստ դիմակ կրել դիմակահանդեսների ժամանակ: Լինզան, ի տարբերություն ակնոցի, չի ընկնի և խոչընդոտի Ձեր ակտիվ կենսակերպին: Ի՞նչ է լինում, երբ Դուք չեք հետևում կոնտակտային լինզների կրման…

3 իրավիճակ, երբ խորհուրդ չի տրվում կրել կոնտակտային լինզաներ

        Եթե կրում եք կոնտակտային լինզաներ, ապա պետք է իմանաք, թե կյանքի տարբեր իրավիճակներում ինչպես պետք է կրել դրանք, կամ արդյոք պետք է կրել, թե հարկավոր է որոշ ժամանակով հանել և դիմել ակնաբույժին: Այս հոդվածում ներկայացնում ենք հենց այն իրավիճակները, երբ խորհուրդ չի տրվում կրել կոնտակտային լինզաներ, կամ էլ, երբ պետք է…

Ընտրեք Ձեր օպտիկական կոնտակտային լինզան 5 քայլով

Եթե նախընտրում եք տեսողության շտկման լինզաներ կրելու տարբերակը, ապա նախևառաջ պետք է դիմել ակնաբույժին, ով կնշանակի Ձեր տեսողությանը համապատասխանող կոնտակտային լինզաների տվյալներ: Լինզաներ ընտրելուց առաջ պետք է անցնել աչքերի և տեսողության ստուգում: LinzOnline-ը հատուկ իր հաճախորդների համար կապահովի կոնտակտային լինզաների համար անհրաժեշտ աչքի և տեսողության ստուգում որակյալ և ստուգված մասնագետի մոտ՝ 50% զեղչով: Քայլ 1.…
Close