Alcon` 70 տարվա փորձ աչքի խնամքի ոլորտում

LinzOnline-ը ներկայացնում է հիմնականում Alcon ընկերության արտադրանքը, սակայն դեռևս չենք անդրադարձել ընկերությանը: Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ովքեր են արտադրում Ձեր լինզաները, ի՞նչ ուղի են անցել և ի՞նչ փորձ ունեն: Ուրեմն կարդացե՛ք մեր պատրաստած հատուկ հոդվածը Alcon ընկերության մասին: Alcon ընկերությունը հիմնադրվել է 1945թ. Ռոբերտ Ալեքսանդերի և Ուիլիամ Քոնների կողմից ԱՄՆ-ում: Այն ժամանակ դա պարզապես դեղագործական…

Աստիգմատիզմը և կոնտակտային լինզաները

Աստիգմատիզմ ունենալը չի նշանակում, որ Դուք ստիպված եք հարմարվել աչքերի չորությանը, անհարմարավետությանը և ոչ պարզ տեսողությանը: Աստիգմատիզմի շտկման առավել հարմարավետ տարբերակը հենց կոնտակտային լինզաներն են, որոնք ապահովում են միաժամանակ և տեսողության շտկում, և աչքի խոնավության պահպանում, և գերհարմարավետություն: Աստիգմատիզմի համար նախատեսված կոնտակտային լինզաների առանձնահատկությունն այն է, որ դրանք պետք աչքի մեջ երկու կետով անշարժ մնան, որպեսզի ապահովեն…

Համակարգչի էկրանը, կոնտակտային լինզաները և տեսողությունը

Ամբողջ օրը համակարգչի դիմաց աշխատանքը  կարող է վնասել Ձեր աչքերը:  Ինչպե՞ս է համակարգչի էկրանը բացասական ազդեցություն ունենում Ձեր տեսողության վրա: Էկրանի բացասական ազդեցությունը կարող է տարբեր ձևերով արտահայտվել. Աչքի քիչ թարթում Չորություն, գրգռվածություն և աչքի կարմրություն Աչքերի լարվածություն և հոգնածություն Տեսողության աղավաղվածություն: Սովորաբար մենք թարթում ենք 5 վայրկյանը մեկ (օրական 11 հազար անգամ): Սակայն համակարգչի…

Մազերի խնամքի 4 խորհուրդ նրանց համար, ովքեր կրում են լինզաներ

Իսկ Դուք հաճա՞խ եք թարթում Ձեր աչքերը, երբ վարսահարդարիչով մազերն եք չորացնում: Հիմա կասեք, թե չեք մտածել կամ սևեռվել այդ ուղղությամբ: Մինչդեռ եթե կրում եք կոնտակտային լինզաներ, պետք է ուշադիր լինեք և վարսահարդարիչով չորացնելու այդ մի քանի րոպեն հաճախ թարթեք աչքերը: Իսկ թե ինչու է դա կարևոր, կարդացե՛ք մեր այս փոքրիկ, բայց շատ կարևոր հոդվածում:…

Գերհարմարավետ ճանապարհորդություն կոնտակտային լինզաներով

Շուտով կսկսի ճանապարհորդությունների հաճելի սեզոնը, որը բոլորս էլ փորձում ենք կազմակերպել հնարավորինս գերհարմարավետ: Չէ՞ որ այդ ընթացքում մենք պետք է թոթափենք ծանր աշխատանքային տարին և լիցքավորված սկսենք նորը: Եթե Դուք ունեք տեսողական խնդիր, ապա ճանապարհորդությունը պլանավորելիս մի՛ մոռացեք կոնտակտային լինզաների մասին, քանի որ դրանք իդեալական են ճանապարհորդության համար: Դրանք չեն կորչի, չեն ընկնի, չեն առաջացնի…

Դիմահարդարման 17 խորհուրդ նրանց համար, ովքեր կրում են լինզաներ

Դիմահարդարման մեր խորհուրդները կօգնեն Ձեզ հնարավորինս հարմարավետ օգտագործել Ձեր սիրելի կոսմետիկ միջոցները, երբ կրում եք կոնտակտային լինզաներ: Չէ՞ որ կոնտակտային լինզաները ակնոցից տարբերվում են հենց նրանով, որ դրանցով Դուք կարող եք լիարժեքորեն ցույց տալ Ձեր աչքերի բնական գեղեցկությունը՝ ընդգծված դիմահարդարմամբ: Դիմահարդարում Դրե՛ք կոնտակտային լինզաները դիմահարդարումը սկսելուց առաջ: Քսե՛ք աչքերի մատիտը վերին կոպի թարթիչներից վեր, այլ…

9 պատճառ, թե ինչու են կոնտակտային լինզաները իդեալական սպորտով զբաղվելու համար

Կոնտակտային լինզաներն ապահովում են ավելի լայն կիսադաշտ, շարժումների ազատություն, որը սահմանափակված չէ ակնոցով, տեսողության ավելի բարձր սրություն և կոնտրաստ: Այս պատճառները կարդալով, կհամոզվեք, թե ինչքան մեծ հարմարավետություն և գործողությունների ազատություն կտա Ձեզ կոնտակտային փոքր լինզան: Կոնտակտային լինզաները շարժվում են աչքի հետ միասին՝ ապահովելով անսահմանափակ տեսադաշտ՝ ի տարբերություն ակնոցի, որը հնարավորություն չի տալիս տեսնել Ձեր կողքերը…

5 տարբերություն շնչող և չշնչող կոնտակտային լինզաների միջև

Կոնտակտային լինզաներ կրելը անվիճելի հարմարավետություն է տալիս մեզ կյանքի տարբեր իրավիճակներում: Սակայն ոչ մի դեպքում չպետք է անտեսել կոնտակտային լինզաների կրման ժամկետները և ռեժիմները: Չի կարելի կրել կոնտակտային լինզա՝ լինի դա գունավոր, թե օպտիկական, եթե անցել է դրա կրման ժամկետը: Մեկամսյա լինզան պետք է կրել մեկ ամիս, մեկօրյա լինզան՝ մեկ օր: Հնարավոր է մեկ անգամ…

6 խորհուրդ ակնաբույժներից լինզաներն անվտանգ կրելու համար

Կոնտակտային լինզաներ կրելը մեր կյանքը դարձնում է ավելի հարմարավետ ու ազատ: Լինզայով Դուք կարող եք կրել Ձեր ցանկացած արևային ակնոցը, առանց որևէ անհարմարավետության դիտել 3D ֆիլմեր, զբաղվել ցանկացած սպորտով, հանգիստ դիմակ կրել դիմակահանդեսների ժամանակ: Լինզան, ի տարբերություն ակնոցի, չի ընկնի և խոչընդոտի Ձեր ակտիվ կենսակերպին: Ի՞նչ է լինում, երբ Դուք չեք հետևում կոնտակտային լինզների կրման…
Close