կոնտակտային լինզաներ linzonline

3 իրավիճակ, երբ խորհուրդ չի տրվում կրել կոնտակտային լինզաներ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

 

 

 

 

Եթե կրում եք կոնտակտային լինզաներ, ապա պետք է իմանաք, թե կյանքի տարբեր իրավիճակներում ինչպես պետք է կրել դրանք, կամ արդյոք պետք է կրել, թե հարկավոր է որոշ ժամանակով հանել և դիմել ակնաբույժին: Այս հոդվածում ներկայացնում ենք հենց այն իրավիճակները, երբ խորհուրդ չի տրվում կրել կոնտակտային լինզաներ, կամ էլ, երբ պետք է հետևեք դրանց կրման ճիշտ կանոններին:

Իրավիճակներ, երբ խորհուրդ չի տրվում կրել կոնտակտային լինզաներ.

  1. Ինֆեկցիոն հիվանդություններ
  2. Որոշ խրոնիկ հիվանդություններ
  3. Որոշ դեղամիջոցներ ընդունելիս:

Անհետաձգելի իրավիճակներ, երբ պետք է հանել լինզաները և անհապաղ դիմել ակնաբույժին.

  • Ցավ աչքերում,
  • Տեսողության սրության թուլացում
  • Աչքերի կարմրում
  • Աչքում այլ մարմնի առկայության զգացում
  • Արցունքի չափազանց արտադրություն
  • Աչքի այրոցի զգացում
  • Քոր
  • Փառ՝ աչքերի առաջ
  • Ծիածանագույն շողքեր կամ շրջանակներ առարկաների շուրջը
  • Լուսավախության առաջացում
  • Աչքերում մշտական չորության զգացում:

Վերը նշված ախտանշանների հայտնվելու դեպքում պետք է անհապաղ հանել լինզաները, տեսնել՝ արդյոք չկան վնասվածքներ կամ այլ մարմիններ լինզայի վրա: Եթե լինզան վնասված է, այն չի կարելի կրել: Եթե կեղտոտված է՝ պետք է լվանալ: Եթե լվանալուց և լինզան դնելուց հետո ախտանշանները կրկնվում են, լինզան պետք է անհապաղ հանել և դիմել ակնաբույժին:

Խորհուրդ չի տրվում լինզաները դրած օգտագործել աչքի կաթիլներ և գելեր, քանի որ դրանք ազդում են կոնտակտային լինզաների գույնի և ֆիզիկական հատկանիշների վրա: Դրա հետ կապված խորհուրդ է տրվում աչքի կաթիլներն օգտագործել լինզաները հանելուց հետո: Բացառությունները հնարավոր են միայն ակնաբույժի խորհրդի դեպքում:

Լինզաներ կրելու դժվարություններ կարող են առաջանալ ոչ միայն կաթիլներից, այլև որոշ դեղահաբեր ընդունելու դեպքում: Մի շարք դեղամիջոցներ (միզամուղ, հակահիստամինային, միոռելաքսանտներ, տրանկվիլիզատորներ, հարբուխի և ծովային հիվանդության դեմ դեղամիջոցներ) կարող են առաջացնել աչքերի առաջ փառ և չորություն: Այդ ախտանշանների ի հայտ գալու դեպքում խորհրդակցեք ակնաբույժի հետ:

Հակաբեղմնավորիչ հաբեր օգտագործելը ևս կարող է դառնալ կոնտակտային լինզաների դյուրակրության վատացման պատճառ: Այդ դեպքում պետք է անպայման դիմել մասնագետին:

Լողավազաններ և բաց ջրային տարածքներ այցելելիս խորհուրդ է տրվում օգտագործել մեկօրյա լինզաներ: Աչքի մեջ ջուր ընկնելու դեպքում, պետք է անհապաղ հանել կոնտակտային լինզան: Լողալիս պետք է անպայման օգտագործել լողի համար նախատեսված ակնոց:

Եզրակացնում ենք, որ իսկապես կարևոր է իմանալ, որ լինզաների կրումը անհարմարավետություն կարող է առաջացնել, եթե օգտագործում ենք որոշ դեղահաբեր, եթե լինզաները լավ չենք մաքրել, կամ վնասվել են, եթե կան ինֆեկցիոն, խրոնիկ հիվանդություններ:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Close