linzonline կոնտակտային լինզաներ

6 խորհուրդ ակնաբույժներից լինզաներն անվտանգ կրելու համար

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Կոնտակտային լինզաներ կրելը մեր կյանքը դարձնում է ավելի հարմարավետ ու ազատ: Լինզայով Դուք կարող եք կրել Ձեր ցանկացած արևային ակնոցը, առանց որևէ անհարմարավետության դիտել 3D ֆիլմեր, զբաղվել ցանկացած սպորտով, հանգիստ դիմակ կրել դիմակահանդեսների ժամանակ: Լինզան, ի տարբերություն ակնոցի, չի ընկնի և խոչընդոտի Ձեր ակտիվ կենսակերպին:

Ի՞նչ է լինում, երբ Դուք չեք հետևում կոնտակտային լինզների կրման ժամկետներին և ռեժիմին

Լինզաների կրման ժամանակ տեղի է ունենում հետևյալը.

  • Լինզայի վերին շերտի վրա կուտակվում են սպիտակուցային մնացորդներ, և բառացիորեն կեղտոտում են լինզան: Որքան հաճախ եք Դուք խախտում լինզայի կրման ժամկետը և ռեժիմը, այնքան մեծ է հավանականությունը, որ կարող եք վնասել Ձեր աչքը:
  • Լինզայի նյութը կրելու ընթացքում փոփոխությունների է ենթարկվում: Եթե լինզայի կրման ժամկետը մեկ ամիս է, բայց այդ ընթացքում Դուք լինզան ընդամենը մի քանի անգամ եք կրել, ապա այնուամենայնիվ պետք է փոխել դրանք, եթե տուփի վրա գրված ժամկետն անցել է:
  • Աչքի եղջրաթաղանթը սկսում է քիչ թթվածին ստանալ, ինչը արդյունքում հանգեցնում է տեսողության վատացման:  Այդ է պատճառը, որ չշնչող լինզաները չի կարելի կրել 8-10 ժամից ավել:

Ձեր աչքի առողջության պահպանման համար ակնաբույժները խորհուրդ են տալիս.

  1. Կոնտակտային լինզաները հանել գիշերային քնի ժամանակ, եթե իհարկե դրանք գերշնչող չեն: Այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում կամ ժամանակ չունեն ամեն անգամ հետևել լինզաների խնամքին, պետք է կրեն գերշնչող մեկամսյա կամ պարզապես մեկօրյա լինզաներ:
  2. Մեկամսյա կրման լինզաները, որոնք նախատեսված են 6 կամ 30 օր մշտական կրման համար, օգտագործել միայն ակնաբույժի մոտ ստուգվելուց կամ խորհրդակցելուց հետո: Հնարավոր է Դուք չկարողանաք մշտապես լինզա կրել, եթե ունեք օրինակ՝ աչքի չորություն, կամ քրոնիկ բորբոքման դանդաղ գործընթաց:
  3. Հետևել ակնաբույժի ցուցումներին և կանոնավոր այցելել ակնաբույժին, հնարավոր բարդացումներից խուսափելու համար:
  4. Եթե նույնիսկ Ձեր կոնտակտային լինզաները շնչող և գերշնչող են, ապա չպետք է մոռանալ, որ հիվանդությունների (անգինա, գրիպ և այլն) դեպքում խորհուրդ չի տրվում դրանք մշտապես կրել:
  5. Ակնաբույժները որպես իդեալական տարբերակ խորհուրդ են տալիս օգտագործել կամ մեկօրյա լինզաներ, կամ այնպիսի մեկամսյա լինզաներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող եք կրել նաև քնելիս, սակայն հիմնականում պետք է քնելուց առաջ հանեք, իսկ առավոտյան՝ դնեք:
  6. Ակնաբույժները խորհուրդ չեն տալիս կրել կոնտակտային լինզաներ, որոնց կրման ժամկետը մեկ ամսից ավելի է:

Ինչո՞ւ չկրել 1 ամսից ավել ժամկետ ունեցող կոնտակտային լինզաներ

Աչքի եղջերաթաղանթը չունի արյունատար անոթներ, այն սնվում է թթվածնից: Առանց թթվածնի աչքը կարմրում է, առաջանում է լուսավախություն և եղջերաթաղանթի այլ բորբոքումներ: Այդ ամենը արդյունքում կարող է հանգեցնել տեսողության վատացման: Երբ կրում ենք կոնտակտային լինզա՝ սահմանափակում ենք թթվածնի հոսքը դեպի աչք և միայն արցունքահեղուկի շրջանառության և շնչող լինզայի շնորհիվ է հնարավոր դառնում ապահովել անհրաժեշտ թթվածնի հոսք դեպի եղջերաթաղանթ:

Արցունքներից լինզայի վրա կուտակվում են լորձ, սպիտակուցներ և աղեր, արտաքին միջավայրից՝ ալերգեններ, փոշեհատիկներ, դիմահարդարման մնացորդներ և այլն:

Լինզաների խնամքի համար նախատեսված հեղուկը 90 տոկոսով մաքրում է լինզան վտանգավոր նյութերից և մանրէներից: Սակայն վաղ թե ուշ լինզան խցանվում է այդ ամենից, չի ապահովում անհրաժեշտ որակ և շնչողականություն:

Լինզայի որակի վրա ազդում են նաև դեղամիջոցները: Երբ մարդը մշտապես դեղամիջոցներ է օգտագործում, դրանք ազդում են արցունքի բաղադրության վրա, ինչից լինզան ավելի արագ է կեղտոտվում: Կանանց դեպքում դա ավելի հաճախ է լինում, երբ օգտագործում են հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ:

Այս է պատճառը, որ որքան քիչ լինի լինզայի կրման ժամկետը, այնքան ապահով, անվտանգ ու հարմարավետ կզգաք, այնքան ավելի վառ ու պարզ կտեսնեք:

Եղե՛ք ուշադիր:

Պահպանե՛ք Ձեր առողջությունը. այն չեք կարող գնել:

Աղբյուր՝ Մոսկվայի ակնաբուժական կլինիկա

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Close