kontaktayin linzaner

5 տարբերություն շնչող և չշնչող կոնտակտային լինզաների միջև

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Կոնտակտային լինզաներ կրելը անվիճելի հարմարավետություն է տալիս մեզ կյանքի տարբեր իրավիճակներում: Սակայն ոչ մի դեպքում չպետք է անտեսել կոնտակտային լինզաների կրման ժամկետները և ռեժիմները:

Չի կարելի կրել կոնտակտային լինզա՝ լինի դա գունավոր, թե օպտիկական, եթե անցել է դրա կրման ժամկետը: Մեկամսյա լինզան պետք է կրել մեկ ամիս, մեկօրյա լինզան՝ մեկ օր: Հնարավոր է մեկ անգամ ժամկետը խախտելու դեպքում Դուք որևէ խնդիր չնկատեք, սակայն պարբերաբար կրկնելու դեպքում կառաջանան աչքի լուրջ հիվանդություններ:

Ձեր աչքին լուրջ վտանգ կսպառնա նաև այն դեպքում, եթե չհետևեք լինզայի կրման ռեժիմին: Լինզայի կրման ռեժիմները կախված են այն նյութից, որից պատրաստված են: Ներկայումս կոնտակտային լինզաները հիմնականում լինում են հիդրոգելային՝ չշնչող և սիլիկոն-հիդրոգելային՝ շնչող:

Ինչո՞վ են տարբերվում դրանք

  1. Հիդրոգելային չշնչող լինզաները ունեն թթվածնային ցածր թափանցելիություն, իսկ սիլիկոն-հիդրոգելային շնչող լինզաները թթվածնային լավ և բարձր թափանցելիություն:
  2. Սիլիկոնը, որը բացակայում է միայն հիդրոգելային լինզաների բաղադրության մեջ, թողնում է, որպեսզի թթվածինը թափանցի Ձեր աչքի մեջ: Այն նաև ավելի դիմացկուն է լինզայի վերին շերտի վրա հավաքվող սպիտակուցային նյութերի հանդեպ: Այս ամենը սիլիկոն-հիդրոգելային լինզաները ավելի անվտանգ են դարձնում:
  3. Չշնչող կոնտակտային լինզաները ցերեկային կրման համար են: Դրանք կարող եք կրել 8-12 ժամ: Իսկ շնչող լինզաները կարող եք անվտանգ կրել 6 օր շարունակ՝ առանց հանելու, ապա մեկ գիշեր հանել, թողնել հեղուկում և կրել ևս 6 օր:
  4. Չշնչող կոնտակտային լինզաներով չի կարելի քնել՝ անկախ նրանից գիշեր է, թե ցերեկ: Իսկ շնչող լինզաները կարելի է աչքերից չհանել 6 գիշեր, ապա մեկ գիշեր հանել, թողնել հեղուկում և կրել ևս 6 օր ու գիշեր:
  5. Կան նաև գերշնչող կոնտակտային լինզաներ, որոնք կարելի է կրել 30 օր շարունակ առանց հանելու՝ գիշեր-ցերեկ: Գերշնչող կոնտակտային լինզաները Ձեզ տալիս են 30 օր՝ թե գիշերը, թե ցերեկը կոնտակտային լինզաները չհանելու հնարավորություն:

 

 

 

 

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Close