linzonline travel

Գերհարմարավետ ճանապարհորդություն կոնտակտային լինզաներով

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Շուտով կսկսի ճանապարհորդությունների հաճելի սեզոնը, որը բոլորս էլ փորձում ենք կազմակերպել հնարավորինս գերհարմարավետ: Չէ՞ որ այդ ընթացքում մենք պետք է թոթափենք ծանր աշխատանքային տարին և լիցքավորված սկսենք նորը:

Եթե Դուք ունեք տեսողական խնդիր, ապա ճանապարհորդությունը պլանավորելիս մի՛ մոռացեք կոնտակտային լինզաների մասին, քանի որ դրանք իդեալական են ճանապարհորդության համար: Դրանք չեն կորչի, չեն ընկնի, չեն առաջացնի ամենատարբեր անհարմարավետություններ, որոնք սովորաբար առաջանում են ակնոց կրելիս:

Ճանապարհորդելիս վերցրեք կոնտակտային լինզաներ, հետևե՛ք մեր խորհուրդներին և Ձեր ճամփորդությունն էլ ավելի հաճելի կդառնա:

 

Պատրաստվում ենք ճամփորդության

Ձեզ հետ վերցրեք մեկօրյա կոնտակտային լինզաներ, որպեսզի ստիպված չլինեք Ձեզ հետ տանել նաև լինզաների խնամքի հեղուկը և պահպանման տուփը: Եթե դուք կրում եք մեկօրյա լինզաներ, ապահովության համար Ձեզ հետ վերցրեք 1-2 զույգ ավելի, այն դեպքում, եթե հանկարծ կորցնեք լինզան կամ վնասեք այն:

Եթե այնուամենայնիվ, ցանկանում եք օգտագործել մեկամսյա լինզաներ, Ձեզ հետ վերցրեք փոքր տուփով լինզաների հեղուկ: Քանի որ ինքնաթիռում թույլատվում է ունենալ մինչև 100մլ տարողությամբ հեղուկ (աչքերի կաթիլներ, և այլ հեղուկներ), եթե դրանք փաթեթավորված են թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում: Իսկ եթե վերցնեք մեծ շշով հեղուկ, այն ստիպված եք լինելու թողնել բեռների հետ:

Մի՛շտ իմացեք, թե ավիաընկերությունը ինչն է թույլ տալիս Ձեզ հետ ինքնաթիռ տանել, իսկ ինչը պետք է պարտադիր թողնեք բեռների հետ:

Կոնտակտային լինզաները, դրանց տուփը և խնամքի հեղուկը պահեք Ձեզ մոտ, որպեսզի խուսափեք թռիչքի ընթացքում դրանք կորցնելու հնարավորությունից:

Ինքնաթիռում բարձր ճնշումը կարող է խախտել լինզաների տուփի և հեղուկի շշի հերմետիկությունը: Ուստի դրանք պահեք հերմետիկորեն փակվող տոպրակում՝ անկախ նրանից Ձեզ հետ եք վերցրել դրանք, թե թողել եք բեռների մեջ:

Թռիչքներ

Ինքնաթիռում բարձր ճնշումը և չոր օդը կարող են պատճառ դառնալ Ձեր աչքերի և մաշկի ջրազրկման համար: Դա կարող է առաջացնել անհարմարավետության զգացում, երբ կրում եք լինզաներ:

  • Ինքնաթիռում լինելու ընթացքում կրեք շնչող լինզաներ:
  • Ձեզ հետ վերցրեք խոնավեցնող կաթիլներ չոր աչքերի համար և խոնավեցնող քսուք մաշկի համար: Քսուքը պետք է լինի բավականին փոքր չափի, որպեսզի թույլատրեն վերցնել Ձեզ հետ:
  • Խմեք որքան հնարավոր է շատ ջուր:
  • Հանեք լինզաները, եթե որոշել եք թռիչքի ընթացքում քնել:
  • Մի մոռացեք լվալ ձեռքերը օճառով նախքան լինզաները հանելը և դնելը:
  • Աչքերի մաքսիմալ հարմարավետությունն ապահովելու համար ճամփորդության նպատակակետ հասնելուց հետո փոխեք հին լինզաները և դրեք նորը (եթե կրում եք մեկօրյա լինզաներ): Եթե Դուք մեկնում եք արևային երկիր, չմոռանաք Ձեզ հետ վերցնել արևապաշտպան ակնոց:

Ճանապարհորդությունը ոչ միայն հանգստանալու, այլև նորը բացահայտելու անգնահատելի հնարավորություն է: Օգտագործե՛ք այդ հնարավորությունը ամբողջությամբ: Ճանապարհորդության նախապատրաստվելիս մի՛ մոռացեք Ձեզ հետ վերցնել կոնտակտային լինզաներ: Հետևե՛ք այս խորհուրդներին և ինքներդ կհամոզվեք, թե որքան հաճելի և գերհարմարավետ է ճանապարհորդել կոնտակտային լինզաներով:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Close