
Մազերի խնամքի 4 խորհուրդ նրանց համար, ովքեր կրում են լինզաներ
Իսկ Դուք հաճա՞խ եք թարթում Ձեր աչքերը, երբ վարսահարդարիչով մազերն եք չորացնում: Հիմա կասեք, թե չեք մտածել կամ սևեռվել այդ ուղղությամբ: Մինչդեռ եթե կրում եք կոնտակտային լինզաներ, պետք է ուշադիր լինեք և վարսահարդարիչով չորացնելու այդ մի քանի րոպեն հաճախ թարթեք աչքերը: Իսկ թե ինչու է դա կարևոր, կարդացե՛ք մեր այս փոքրիկ, բայց շատ կարևոր հոդվածում:
Խորհուրդներ մազերը հարդարելու համար, եթե Դուք կրում եք կոնտակտային լինզաներ.
- Մազերը ներկելուց առաջ հանեք կոնտակտային լինզաները, քանի որ մազերի ներկը կարող է աչքերի գրգռվածություն առաջացնել, մանավանդ, եթե Դուք ունեք ալերգիկ դրսևորումներ մազերի ներկերի հանդեպ:
- Իդեալական տարբերակի դեպքում մազերի լաքը պետք է օգտագործել նախքան լինզաները դնելը:
- Եթե արդեն դրել եք լինզաները, բայց ցանկանում եք լաք օգտագործել, լաքը օգտագործելուց հետո փակեք աչքերը, և պահեք դրանք փակ վիճակում մոտ մեկ րոպե:
- Աշխատեք որքան հնարավոր է շատ թարթել աչքերը, երբ վարսահարդարիչով չորացնում եք մազերը, որպեսզի պահպանեք լինզայի և աչքերի խոնավությունը:
Եթե հետևեք այս խորհուրդներին, ապա կոնտակտային լինզաներ կրելը երբեք Ձեզ չի խանգարի ունենալ Ձեր սիրելի վարսահարդարումը:
Եթե այս հոդվածը օգտակար էր Ձեզ համար, հավանեք այն, և մենք կգտնենք նմանատիպ օգտակար խորհուրդներ լինզաներ կրելը էլ ավելի հարմարավետ դարձնելու համար: