
Համակարգչի էկրանը, կոնտակտային լինզաները և տեսողությունը
Ամբողջ օրը համակարգչի դիմաց աշխատանքը կարող է վնասել Ձեր աչքերը: Ինչպե՞ս է համակարգչի էկրանը բացասական ազդեցություն ունենում Ձեր տեսողության վրա:
Էկրանի բացասական ազդեցությունը կարող է տարբեր ձևերով արտահայտվել.
- Աչքի քիչ թարթում
- Չորություն, գրգռվածություն և աչքի կարմրություն
- Աչքերի լարվածություն և հոգնածություն
- Տեսողության աղավաղվածություն:
Սովորաբար մենք թարթում ենք 5 վայրկյանը մեկ (օրական 11 հազար անգամ): Սակայն համակարգչի դիմաց աշխատելիս մենք ավելի քիչ ենք թարթում աչքերը: Հետազոտությունները ցույց են տվել, որ համակարգչի դիմաց մենք 5 անգամ ավելի քիչ ենք թարթում, քան անհրաժեշտ է:
Թարթելը բնական գործընթաց է, որի օգնությամբ աչքում թարմացվում է արցունքային հեղուկը: Այդ հեղուկը պահպանում է մեր աչքի մաքրությունն ու խոնավությունը: Թարթելիս արցունքային հեղուկը տարածվում ամբողջ աչքով մեկ՝ պահպանելով մշտական խոնավությունը և խոչընդոտելով, որ օտարածին մարմիններ մտնեն աչքի մեջ:
Եթե Դուք կրում եք կոնտակտային լինզաներ, ապա արդեն հասցրած կլինեք նկատել, որ համակարգչի մոնիտորը բացասական ազդեցություն է ունենում նաև Ձեր աչքի վրա: Մեր խորհուրդները կօգնեն Ձեզ համակարգչի դիմաց աշխատանքը դարձնել ավելի հարմարավետ:
Նվազեցրե՛ք էկրանի լույսը
Մի՛ աշխատեք համակարգչի դիմաց, որի էկրանին պատուհանից լույս է ընկնում: Եթե Ձեր համակարգչի էկրանին լույս է ընկնում, պատուհանը փակեք վարագույրով: Ապահովե՛ք սենյակի լավ լուսավորությունը: Էկրանի և նրա շուրջը եղած լուսավորությունների տարբերությունները կարող են առաջացնել աչքերի գերլարվածություն և անհարմարության զգացողություն:
Վերադիրքավորե՛ք էկրանը
Էկրանը պետք է դրված լինի այնպես, որ երբ Դուք նայեք անմիջապես Ձեր դիմացը, Ձեր հայացքն ուղղվի էկրանից մի փոքր վեր:
Հաճա՛խ թարթեք
Հաճախ թարթելը խոնավեցնում է լինզաները և ապահովում է հարմարավետություն:
Ընդմիջումնե՛ր արեք
Ամեն 20 րոպեն մեկ 20 վայրկյանանոց ընդմիջո՛ւմ արեք: Ընդամենը 20 վայրկյանը չի խանգարի Ձեր աշխատանքին, բայց կօգնի Ձեր աչքերին: Ընդմիջման ընթացքում կենտրոնացրե՛ք հայացքը իրերի վրա, որոնք գտնվում են Ձեր մոնիտորից տարբեր հեռավորությունների վրա՝ ամենաշատը մինչև 6 մետր:
Խմե՛ք շատ ջուր
Օրգանիզնում ջրային բալանսը պահելու համար օգտագործե՛ք բավարար քանակի ջուր (1.5-2 լիտր՝ օրական):
Alcon շվեյցարական ընկերության օպտիկական կոնտակտային լինզաները իրենց հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ ապահովում են Ձեր աչքի համար խոնավության բարձր մակարդակ, ինչը աչքը պահում է հնարավորինս խոնավ և օգնում է նվազեցնել աչքի հոգնածության զգացողությունը: Air Optix Aqua և Air Optix Night and Day օպտիկական կոնտակտային լինզաները, ունենալով սիլիկոն-հիդրոգելային կառուցվածք ապահովում են նաև թթվածնի անհրաժեշտ քանակությամբ հոսքը դեպի աչքերը: