astigmatism linzonline

Աստիգմատիզմը և կոնտակտային լինզաները

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Աստիգմատիզմ ունենալը չի նշանակում, որ Դուք ստիպված եք հարմարվել աչքերի չորությանը, անհարմարավետությանը և ոչ պարզ տեսողությանը: Աստիգմատիզմի շտկման առավել հարմարավետ տարբերակը հենց կոնտակտային լինզաներն են, որոնք ապահովում են միաժամանակ և տեսողության շտկում, և աչքի խոնավության պահպանում, և գերհարմարավետություն:

Աստիգմատիզմի համար նախատեսված կոնտակտային լինզաների առանձնահատկությունն այն է, որ դրանք պետք աչքի մեջ երկու կետով անշարժ մնան, որպեսզի ապահովեն պարզ և կայուն տեսողություն:

Սակայն մինչ աստիգմատիզմի համար նախատեսված լինզաներին անցնելը, եկեք տեսնենք, թե ինչ է աստիգմատիզմը:

Ի՞նչ է աստիգմատիզմը

Աստիգմատիզմը աչքի տարաբեկության լատիներեն անվանումն է, որը նշանակում է կիզակետի բացակայություն: Աստիգմատիզմի ժամանակ անհնար է ցանցաթաղանթի վրա լույս արձակող կետի պարզ պատկերն ստանալ, ինչն էլ պատճառ է դառնում, որ տեսողությունը ցանկացած հեռավորության դեպքում դառնա պղտոր և ոչ պարզ:

Քանի որ աստիգմատիզմի դեպքում պատկերը ետևում երկու կետով է առաջանում (ցուցադրված է նկարում), յուրաքանչյուր լինզա, որը նախատեսված է աստիգմատիզմի շտկման համար պետք է ունենա երկու ցուցում, որոնք պետք է մնան նույն տեղում անշարժ՝ տվյալ աչքին համապատասխան: Եթե լինզան պտտվի, տեսողությունը կդառնա ոչ պարզ: Այսպիսով, լինզաների կայունությունը պարզ կայուն տեսողության գրավականն է:

Որո՞նք են տորիկ կոնտակտային լինզաները

Աստիգմատիզմը շտկող կոնտակտային լինզաները կոչվում են տորիկ կոնտակտային լինզաներ: Տորիկ լինզաները լուծում են միանգամից երկու խնդիր.

  1. Շտկում են աստիգմատիզմը,
  2. Շտկում են հեռատեսությունը կամ կարճատեսությունը:

Հասուն մարդկանց աստիգմատիզմը, որպես կանոն, կայուն է, իսկ երեխաների և երիտասարդների մոտ աստիգմատիզմը օրգանիզմի աճմանը զուգընթաց հաճախ է փոխվում, ուստի հարկավոր է աչքը հաճախ ստուգել (տարին մեկ անգամ կամ ըստ ակնաբույժի ցուցման) և համապատասխան կոնտակտային լինզա ընտրել:

Air Optix for Astigmatism՝ լավագույն լուծումը աստիգմատիզմի շտկման համար

Աստիգմատիզմի համար նախատեսված որոշ կոնտակտային լինզաներ պտտվում են աչքի մեջ, ինչը կարող է պատճառ դառնալ ոչ պարզ տեսողության համար, իսկ լինզաների վրա օտար մարմինների կուտակումները կարող են ժամանակի ընթացքում առաջացնել չորության և անհարմարավետության զգացում: Աստիգմատիզմի համար նախատեսված AIR OPTIX® for Astigmatism կոնտակտային լինզաներն այլ են: Դրանք

-հատուկ պատրաստված են երկու եզակի տեխնոլոգիաներով, որոնք Ձեր աչքերի համար ապահովում են խոնավություն և մշտական հարմարավետություն (SmartShield™), պարզ և սուր տեսողություն (PRECISION BALANCE 8|4™):

-պատրաստված են այնպես, որ կայուն մնան աչքում, երբ Դուք թարթում կամ շարժում եք Ձեր աչքերը:

շնչող լինզաներ են, ինչը նշանակում է առողջ աչքեր և հարմարավետություն ամբողջ օրվա ընթացքում: Դրանք կարող եք կրել թե ամեն օր հանել-դնելով, թե 6-օրյա ընդմիջումներով:

Այնպես որ, աստիգմատիզմը կոնտակտային լինզաներով շտկելու դեպքում Դուք կվայելեք մշտական հարմարավետության, կայուն պարզ տեսողություն և կմոռանաք աչքերի չորության մասին:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Close