linzonline alcon

Alcon` 70 տարվա փորձ աչքի խնամքի ոլորտում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

LinzOnline-ը ներկայացնում է հիմնականում Alcon ընկերության արտադրանքը, սակայն դեռևս չենք անդրադարձել ընկերությանը: Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ովքեր են արտադրում Ձեր լինզաները, ի՞նչ ուղի են անցել և ի՞նչ փորձ ունեն: Ուրեմն կարդացե՛ք մեր պատրաստած հատուկ հոդվածը Alcon ընկերության մասին:

Alcon ընկերությունը հիմնադրվել է 1945թ. Ռոբերտ Ալեքսանդերի և Ուիլիամ Քոնների կողմից ԱՄՆ-ում: Այն ժամանակ դա պարզապես դեղագործական ընկերություն էր և իր անունը ստացավ հիմնադիրների ազգանունների առաջին վանկերից (Ալ-Քոն, Alcon Prescription Pharmacy): Դեղագործները վաճառում էին դեղեր և դեղամիջոցներ՝ ըստ բժիշկների գրած դեղատոմսերի և փորձում էին արտադրել նաև ներարկվող ստերիլ վիտամիններ: Երկու հիմնաադիրները շուտով որոշեցին կենտրոնանալ ակնաբուժական ստերիլ ապրանքների արտադրության վրա: 1947թ. ընկերության անունը փոխվեց՝ դառնալով «Alcon Laboratories»: 1970-ականներին Alcon-ը սկսեց ընդլայնել իր գործունեության ուղղությունները՝ արտադրելով արյունահոսության դեմ, ապա նաև ուռուցքաբանական և մանկաբուժական դեղամիջոցներ: Դրան հաջորդեցին առանց դեղատոմսի տրվող մաշկաբանական արտադրանքների մազերի, մաշկի և գլխամաշկի համար:

1978թ. Nestlé ընկերությունը գնեց Alcon-ի բաժնետոմսերի 97.4%-ը: Արդյունքում ընդլայնվեցին հետազոտական աշխատանքները: Ամենաարագը զարգանում էր հատկապես ակնաբուժական սեկտորը շնորհիվ գլաուկոմայի (ակնագնդի ճնշման բարձրացում, որը հանգեցնում է տեսողության վատացման), կատարակտի և ռեֆրակցիայի անոմալիաների գիտական ուսումնասիրությունների:

Երբ շուկայում հաստատվեցին փափուկ կոնտակտային լինզաները, CIBA Vision-ը առաջատար դարձավ ինովացիոն կոնտակտային լինզաների արտադրության մեջ, իսկ Alcon-ը իր դիրքերն ամրապնդեց լինզաների խնամքի միջոցների արտադրության մեջ: 1980-ականների վերջից Alcon-ը աստիճանաբար նահանջեց մաշկաբանական սեկտորից և գրավեց նոր բիզնես ոլորտներ՝ գրանցելով բազմաթիվ ձեռքբերումներ՝  ներակնային ոսպնյակներ, բուժական օպտիկական արտադրանք, լազերային և պատկերման մեթոդներ աչքի համար, եղջերաթաղանթի ռեֆրակտիվ և լազերային վիրահատության մեթոդներ: 1989թ. ձեռք բերելով Cooper Vision Surgical-ը, Alcon-ը վիրաբուժական ոլորտում արագ աճի իր հիմքերը դրեց: Դա նրա համար ապահովեց առաջատար դիրք աչքի խնամքի ոլորտում: 1990-ականների սկզբին Alcon-ի վաճառքները աճեցին՝ հասնելով մինչև 1 միլիարդ դոլարի, իսկ 2010թ-ին այդ թիվն արդեն կազմում էր 7 միլիարդ դոլար: 2002թ. Nestlé-ն վաճառքի հանեց Alcon-ը, սակայն դեռևս պահպանում էր դրա բաժնետոմսերի 77%-ը: 2011թ. ապրիլին շվեյցարական Novartis գլոբալ առողջապահական կազմակերպությունը 50 միլիարդ դոլարով գնեց Alcon ընկերությունը՝ դառնալով նրա 100%-անոց սեփականատերը և միավորելով Alcon-ի, CIBA Vision-ի և Novartis-ի ուժեղ կողմերը ակնաբուժության ոլորտում: Այսպես ձևավորվեց աշխարհի առաջատար աչքի խնամքի բիզնեսը: Novartis Group-ում ստեղծված նոր՝ Alcon Division-ը երկրորդ մեծ բաժինն է դեղագործական բաժնից հետո:

Ներկայումս Alcon ընկերության կոնտակտային լիզաները աշխարհում ամենաշատ վաճառվող լինզաներից են: Ընկերությունն ունի 260 միլիոն հաճախորդ աշխարհի 180 երկրներում: 2015թ. միայն կոնտակտային լինզների վաճառքը կազմել է 1.7 միլիարդ դոլար, իսկ կոնտակտային լինզաների խնամքի միջոցներինը՝ 0.6 միլիարդ դոլար: Վերջիններս լինզաների խնամքի ոլորտում շուկայի բացարձակ առաջատարներն են: Ընկերությունը առաջին տեղն է զբաղեցնում աչքի վիրահատությունների և երկրորդ տեղը՝ տեսողության խնամքի ոլորտներում:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Close