կոնտակտային լինզաներ

Կոնտակտային լինզաներ երեխաների համար

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Երեխաների և դեռահասների ինքնագնահատականը շատ հաճախ կազմվում է սեփական արտաքին տեսքով: Հեռատեսության, կարճատեսության կամ աստիգմատիզմի դեպքում ակնոց կրելու անհրաժեշտությունը կարող է նպաստել երեխայի մոտ անինքնավստահության առաջացմանը, ինչը բացասական ազդեցություն է ունենում տարեկիցների հետ շփման ժամանակ: Ինչպես դպրոցականների, այնպես էլ երիտասարդների շրջանում կոնտակտային լինզաները տեսողական խնդրի օպտիմալ լուծում են:

Կոնտակտային լինզաների առավելությունը դեռահասների և երեխաների համար

Եթե երեխայի մոտ նկատում եք տեսողական խնդիր, ապա հաջորդ քայլը ակնաբույժի մոտ գնալն է՝ աչքի ստուգում անցնելու և տեսողության շտկման միջոցներ ընտրելու համար: Եթե երեխան հրաժարվում է ակնոց կրել, բժիշկը կարող է նրա համար հատուկ լինզաներ ընտրել, քանի որ դրանք ակնոցի համեմատ ունեն մի շարք առավելությունները.

–          Հնարավորություն են տալիս ազատորեն զբաղվել սպորտով և խաղալ ակտիվ խաղեր, քանի որ երեխաները և դեռահասները մշտական շարժման մեջ են,

–          Ապահովում են տեսողության ավելի լայն շրջանակ, սուր տեսողություն,

–          Հնարավորություն են տալիս բարելավել արտաքին տեսքը. այս տեսանկյունից լինզաներն ավելի հարմարավետ են, քան ակնոցը:

–          Բարձրացնում են երիտասարդների ինքնագնահատականը: Ըստ կլինիկական փորձարկումների արդյունքների՝ ծնողների 80%-ը հաստատել են, որ կոնտակտային լինզաները զգալիորեն բարձրացնում են երեխայի կյանքի որակը և ամրապնդում են նրա ինքնավստահությունը:

–          Եթե լինզաները կորչում են, ապա դրանք փոխարինելն ավելի էժան և հեշտ է, քան նոր ակնոց ձեռք բերելը:

Քանի՞ տարեկանից կարելի է լինզաներ կրել

Ծնողները հաճախ են հարցնում. «Քանի տարեկանից կարելի է լինզաներ կրել»: Բժիշկները երեխայի տարիքը լինզա կրելու խոչընդոտ չեն համարում: Եթե երեխան հասկանում է, որ պետք է հետևի լինզաների հիգիենայի նորմերին, գիտակցում է, որ հակառակ դեպքում աչքը կվնասվի, ապա նա պատրաստ է: Որպես կանոն, աշակերտների համար լինզաներ դնելու տարիքը սկսում է 14 տարեկանից: Եթե երեխայի մոտ կարճատեսությունը սկսել է ավելի վաղ տարիքում, ապա ոչ մի խոչընդոտ չկա լինզաներ կրելու հարցում, և երեխան հանգիստ կարող է կրել լինզաներ: Այստեղ վճռորոշ գործոնը երեխայի մոտիվացիան է և լինզաները խնամելու անհրաժեշտության գիտակցումը: Երեխաների համար կոնտակտային լինզաներ գնելու որոշումը կայացնելիս պետք չէ թերագնահատել նրանց ունակությունները: Գլխավորը պետք է օգնել երեխային սովորել, թե ինչպես է անհրաժեշտ խնամել և մաքրել լինզաները:

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ 10 դեռահասից 8-ը հեշտությամբ կարողանում են լինզա կրել և խնամել դրանք արդեն 3 ամիս անց:

Ի՞նչ կոնտակտային լինզաներ ընտրել երեխայի համար

Երեխաների համար կարող եք գնել թե սովորական մեկամսյա կոնտակտային լինզաներ, թե մեկօրյա: Եթե գտնում եք, որ երեխան դեռևս չի կարող մաքրել իր լինզաները կարող եք գնել մեկօրյա լինզաներ (Dailies, Dailies Total 1), որոնք մեկ օր կրելուց հետո դեն եք նետում, իսկ հաջորդ օրը օգտագործում եք նորը: Մյուս տարբերակը գերշնչող լինզաներ օգտագործելն է (Air Optix Night and Day), որոնք կարելի է կրել 30 օր անընդմեջ, առանց հանելու: Այնուամենայնիվ, ցանկացած որոշման դեպքում տեղյա’կ պահեք ակնաբույժին և շարժվե’ք նրա խորհրդով:

Որոշ դեպքերում երեխաներին ժամանակ է անհրաժեշտ լինզաներին հարմարվելու շրջանն անցնելու համար, սակայն լինզաների կրումը և դրանց խնամքը արագ սովորություն են դառնում:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Close