linza

10 խորհուրդ տեսողությունը պահպանելու համար

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

linza

Հայաստանում ավելի քան 60 հազար մարդ ունի աչքի հետ կապված որևէ հիվանդություն: Իհարկե, ոչ բոլոր աչքի հիվանդությունները կարելի է կանխարգելել, սակայն մի շարք պարզ քայլերի միջոցով բոլորը կարող են պահպանել իրենց աչքերը առողջ և կրճատեն ապագայում տեսողության վատացման կամ կորստի հնարավորությունները:

Ահա 10 շատ լավ խորհուրդներ LinzOnline-ի կողմից տեսությունը պաշտպանելու համար

 

1․ Կրեք արևապաշտպան ակնոց

Արևի ուլտրամանուշակագույն UV ճառագայթների արգելափակումը կկանխարգելի կատարակտի զարգացումը, քանի որ արևի ուղիղ ճառագաթները նպաստում են կատարակտի առաջացմանը: Արևապաշտպան ակնոցը նաև պաշտպանում է նուրբ կոպերը՝ կանխելով աչքերի շրջանում կնճիռների, ինչպես նաև մաշկի քաղցկեղի կամ այլ նորագոյացությունների առաջացումը: Հետևեք, որ ակնոցն ունենա 100% UV պաշտպանություն, որպեսզի աչքերը 100%-ով պաշտպանեք UV-A և UV-B ճառագայթներից:

 

2․ Մի՛ ծխեք

Ծխախոտ ծխելը ուղղակիորեն կապված է բազում առողջական խնդիրների առաջացման հետ, այդ թվում՝ տարիքային մակուլյար դեգեներացիան: Տարիքային մակուլյար դեգեներացիան կուրության հանգեցնող ամենատարածված հիվանդություններից մեկն է և կարող է ախտորոշվել 75-ից բարձր տարիքի ամեն 5-րդ մարդու մոտ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկա և նախկին ծխողների շրջանում տեսողության տարիքային վատացումն ավելի հավանական է, քան երբեք չծխածների մոտ: Ծխողների շրջանում մեծ է նաև կատարակտի զարգացման ռիսկը:

 

3․ Սնվե՛ք ճիշտ

Վիտամինների պակասը կարող է խաթարել ցանցաթաղանքի գործառույթները: Տեսողությունը լավանում է ոչ միայն շատ գազար ուտելով, այլև ամենօրյա սննդակարգի մեջ տարբեր բանջարեղեններ, մասնավորապես կանաչ տերևներ օգտագործելու շնորհիվ: Հետազոտողները հայտնաբերել են, որ վաղ և հասուն շրջանում տարիքային մակուլյար դեգեներացիայի զարգացումն ավելի քիչ է հավանական այն մարդկանց մոտ, ովքեր իրենց սննդակարգում օգտագործում են մեծ քանակությամբ C և E վիտամիններ, ցինկ, լյուտեին, զեաքսանտին, օմեգա-3 ճարպաթթուներ:

 

4․ Խնամե՛ք կոնտակտային լինզաները

Հետևեք կոնտակտային լինզաների խնամքի և օգտագործման այն կանոններին, որոնք Ձեզ տալիս են լինզաները գնելիս: Մի գնեք կոնտակտային լինզաներ այնտեղից, որտեղ Ձեզ լինզայի կրման և խնամքի խորհուրդներ չեն տալիս: Լինզաների չարաշահումը, ինչպես օրինակ՝ քնել այնպիսի լինզաներով, որոնք դրա համար նախատեսված չեն, օգտագործել ջուր, որպես մաքրող հեղուկ, օգտագործել ժամկետանց խնամքի հեղուկներ, կամ լինզաները կրել դրանց ժամկետից շատ, կարող են առաջացնել կերատիտ՝ եղջերաթաղանթի բորբոքում, ուժեղ ցավ և նույնիսկ տեսողության կորուստ:

 

5․ Ուշադի՛ր եղեք աչքի հոգնածությանը

Եթե Ձեզ մոտ առաջանում է աչքի լարվածություն համակարգչի դիմաց աշխատելիս, Դուք կարող եք հետևել 20-20-20-ի կանոնին: Ամեն 20 րոպեն մեկ նայեք 20 ոտնաչափ հեռավորության վրա գտնվող առարկայի 20 վայրկյան: Եթե աչքի հոգնածությունը մնում է, դրա պատճառները կարող են լինել տարբեր, ինչպես օրինակ՝ աչքի չորություն, պրեսբիոպիա կամ ակնոցի ապակիներ, որոնց կենտրոնները ճիշտ չեն համապատասխանեցված: Այցելեք ակնաբույժի պարզելու համար՝ ինչու ունեք աչքերի հոգնածություն և ստացեք համապատասխան բուժում:

 

6․ Աչքի ստուգում

Այն մեծահասակները, ովքեր չունեն աչքի հիվանդության և ոչ մի նշան այնուամենայնիվ պետք է 40 տարեկանում աչքի տեսողության ստուգում անցնեն: Այդ տարիքում է հենց, որ սկսում են ի հայտ գալ տեսողության հնարավոր վատացումները կամ աչքի հնարավոր հիվանդությունները: Նախնական հետազոտության արդյունքների հիման վրա, ակնաբույժը նրանց համար հետագա ստուգումների անհրաժեշտ ժամկետներ կնշանակի: Նրանք, ում ընտանիքի անդամները ունեցել են աչքի հիվանդություններ, շաքարային դիաբետ, կամ արյան բարձր ճնշում, ևս պետք է այցելեն ակնաբույժի՝ պարզելու համար, թե որքան հաճախ պետք է ստուգեն իրենց աչքերը:

 

7․ Աչքի պաշտպանություն

Աչքի վնասվածքներից խուսափելու համար անպայման պետք է կրել համապատասխան պաշտպանություն՝ պաշտպանիչ ակնոց, սաղավարտ: Այստեղ ռիսկային են որոշ սպորտաձևեր՝ հոկեյ, բեյսբոլ, որոշ մասնագիտություններ՝ տան վերանորոգող, մաքրող, այգու խնամող:

 

8․ Իմացեք Ձեր ընտանիքի պատմությունը

Աչքի շատ հիվանդություններ ժառանգական են, ուստի անհրաժեշտ է իմանալ ընտանիքի պատմությունը աչքի հիվանդությունների մասին, քանի որ հնարավոր է Դուք ավելի մեծ ռիսկի տակ եք: Ակնկալվում է, որ աչքի տարիքային հիվանդությունների թիվը, այդ թվում՝ կատարակտը, դիաբետիկ ռետինոպատիան, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան 2020թ-ին կհասնի 43 միլիոնի (ներկայումս 28 միլիոն)։

 

9․ Վաղ կանխարգելում

Աչքի շատ հիվանդություններ, ինչպես օրինակ գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան, հեշտությամբ և հաջողությամբ բուժվում են, եթե իհարկե վաղ են հայտնաբերվում: Սակայն եթե դրանք մնում են չբուժված կարող են առաջացնել նույնիկս տեսողության լուրջ վատացման և նույնիսկ կուրության: Ուստի հիշեք, այսօր վաղ հայտնաբերելով հիվանդությունը վաղը կխուսափեք տեսողության կորստից:

 

10․ Իմացեք, թե որտեղ և ինչ մասնագետի մոտ եք ստուգում անցնում

Երբ Դուք գնում եք աչքերի ստուգման, իհարկե գիտեք, որ կան տարբեր մակարդակի մասնագետներ: Հնարավոր է, որ մի մակարդակի մասնագետը միայն կարողանա ստուգել Ձեր տեսողությունը և ակնոց նշանակել, իսկ մյուսը հետազոտել աչքը: Այդ պատճառով էլ հստակ իմացեք, թե ինչ մասնագետի մոտ եք գնում և աչքի հիմքային ստուգումն անցեք այնպիսի մասնագետի մոտ, ով կարող է հետազոտել աչքն ամբողջությամբ:

 

Աղբյուրը՝ Ակնաբուժության ամերիկյան ակադեմիա

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Close