Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Բարի գալուստ Հաճախ տրվող հարցերի բաժին։ Այստեղ Դուք կգտնեք շատ հարցերի պատասխաններ՝ կապված մեր ծառայությունների, լինզաների կրման և խնամքի մասին։ Եթե պատասխանները Ձեզ չբավարարեն անպայման գրեք մեզ info@linzonline.am էլ․ փոստով կամ Ֆեյսբուքի և Ինստագրամի միջոցով linzonline.am էջին։ Մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին։

Լինզաների տեսակների մասին

  1. Ո՞րն է շնչող և չշնչող լինզաների տարբերությունը:

Շնչող և չշնչող լինզաները մի շարք տարբերություններ ունեն՝

Գինը՝ շնչող լինզաներն ավելի թանկ են, քան չշնչողները

Կրման ժամկետը՝ շնչող լինզաների կրման ժամկետը 1 ամիս է, իսկ չշնչող լինզաները կարող են լինել մինչև 3 ամիս կրման ժամկետով

Որակը՝ շնչող լինզաներն ավելի որակյալ են, քան չշնչողները: Շնչողները հնարավորություն են տալիս աչքին «շնչել» և ստանալ աչքի համար անհրաժեշտ սնուցումը, իսկ չշնչողները ընդահում են աչքի սնուցումը: Այդ պատճառով էլ չշնչող լինզաները չի կարելի դնել օրական 8-10 ժամից ավելի:

  1. Կա՞ն գունավոր-օպտիկական լինզաներ:

Այո, LinzOnline-ում առկա են գունավոր-օպտիկական լինզաներ: Սակայն ոչ բոլոր գույները կամ օպտիկական ուժերն են մշտապես առկա լինում: Սովորաբար առկա են լինում մոխրագույն, կապույտ և կանաչ գույների օպտիկական տարբերակները: Մյուս գույների դեպքում, եթե չկան օպտիկական տարբերակները, կարող ենք ձևակերպել անհատական պատվեր: Այս դեպքում լինզան Ձեր ձեռքում կլինի մեկ ամիս անց:

  1. Կա՞ն գունավոր աստիգմատիզմի լինզաներ:

Ցավոք, դեռևս չեն արտադրվում նման լինզաներ:

  1. Ունե՞ք աստիգմատիզմի համար նախատեսված կոնտակտային լինզաներ:

Այո, ունենք աստիգմատիզմի համար նախատեսված կամ տորիկ լինզաներ: Երբեմն Ձեր ցանկացած տվյալներով հնարավոր է տեղում որոշ լինզաներ չլինեն: Սակայն այս դեպքում կարող եք ձևակերպել անհատական պատվեև և մեկ ամիս անց տորիկ լինզաները կլինեն Ձեր աչքերին:

Լինզաների կրման մասին

  1. Արդյո՞ք կարելի է մեկ ամսվա կրման ժամկետ ունեցող կոնտակտային լինզաները կրել մեկ ամսից ավելի:

Լինզա արտադրող ընկերությունները և ակնաբույժները խորհուրդ են տալիս չկրել լինզաները իրենց կրման ժամկետից ավելի: LinzOnline-ը ևս միանում է նրանց խորհրդին: Բանն այն է, որ լինզաները ունեն հատուկ ֆունկցիաները, օրինակ՝ խոնավեցնող, պաշտպանող և այլ: Եթե լինզաները կրում ենք իրենց նախատեսված ժամկետից շատ այս ֆունկցիաները չեն գործում: Բացի այդ լինզաներն այդ ընթացքում ավելի են կեղտոտում: Այդ է պատճառը, որ դրանք դառնում են խիստ անհարմար և ոչ պիտանի կրելու համար:

  1. Արդյոք գունավոր լինզաները չեն վատացնի իմ տեսողությունը:

Ձեր տեսողությանը ոչինչ չի սպառնում, եթե

  • Դուք կրում եք օրիգինալ գունավոր լինզաներ, ինչպիսիք առկա են LinzOnline-ում
  • Հետևում եք լինզաների խնամքին, այսինքն դրանք հանելիս մաքրում եք հատուկ հեղուկով և դնում հեղուկով լցված տուփի մեջ:
  • Հետևում եք կրման ռեժիմին, այսինքն չշնչող լինզաները կրում եք 8-10 ժամ, իսկ շնչողները՝ մինչև 16 ժամ:

LinzOnline-ի մասին

  1. Ինչո՞վ համոզված լինենք, որ LinzOnline-ից կարող ենք գնել օրիգինալ լինզաներ:

LinzOnline-ը երաշխավորում է ցանկացած լինզայի որակը և օրիգինալ լինելը: Alcon ընկերության լինզաները, մասնավորապես, գալիս են անմիջապես Շվեյցարիայից՝ ընկերության գործունեության վայրից: Մյուս բրենդների լինզաները վերցնում ենք անմիջապես ներկրողներից:

  1. Արդյո՞ք լինզայի գինը կապ ունի որակի հետ:

Անշուշտ, որակյալ լինզաներն արժեն ավելի թանկ:

  1. Ինչպե՞ս ընտրեմ լինզայի գույնը, եթե LinzOnline-ը օնլայն խանութ է:

Մենք ունենք բոլոր գույների նկարները, իսկ գույների մի մասն էլ ունենք հենց իրենց բնական՝ աչքին դրված տարբերակով: Բայց եթե Դուք չեք կողմորոշվում նկարներով, հոգ չէ: Որևէ գույնի լինզա պատվիրելու դեպքում, մենք կբերենք նաև այն գույների փորձնական տարբերակները (պրոբնիկները), որոնք ցանկանում եք փորձել:

  1. Ունե՞ք տեսողության ստուգման ծառայություն:

Այո: Տեսողության ստուգման ծառայության համար LinzOnline-ը համագործակցում է Մոսկովյան 25 հասցեում գտնվող Lumiere օպտիկայի խանութ-սրահի հետ: Ավելին, եթե Դուք լինզան պատվիրեք LinzOnline-ից, ապա մենք կփոխհատուցենք Ձեր ստուգման գնի 50%-ը: Կապվեք մեզ հետ 093 11-8000 հեռախոսահամարով՝ ստուգման համար գրանցվելու նպատակով:

  1. Որտեղից կարող ենք լինզան վերցնել/ որտե՞ղ է Ձեր խանութը:

LinzOnline-ն ամենուր է, քանի որ ինտերնետում է: LinzOnline-ը կոնտակտային լինզաների մասնագիտացված օնլայն խանութ է, որիտեղի կարող եք գնել տարբեր կոնտակտային լինզաներ, հեղուկներ և աքսեսուարներ՝ կայքով՝ linzonline.am, զանգահարելով՝ 093 11-8000, կամ պարզապես գրելով մեր Facebook-ի կամ Instagram-ի էջերին: Գնելուց հետո մենք կառաքենք Ձեր պատվերը նույն կամ հաջորդ օրը:

  1. Որքա՞ն է առաքման արժեքը:

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ առաքումը Երևան քաղաքում անվճար է 5000 դրամ և ավելի գնումների դեպքում: Առաքումը կատարվում է նույն կամ հաջորդ օրը՝ կախված առաքման վայրից: Առաքումը չի կատարվում կիրակի օրը, քանի որ լինզաների պահեստը փակ է այդ օրը: Առաքման պայմանները.

5000դր և ավելի գնումներ. առաքում անվճար նույն կամ հաջորդ օրը

Մինչև 5000 դր գնումներ՝ 500 դրամ. առաքում նույն կամ հաջորդ օրը

Մարզեր 5000դր և ավելի գնումներ՝ 700 դրամ. առաքում մեկ շաբաթվա ընթացքում

Մարզեր մինչև 5000դր գնումներ՝ 1000 դրամ. առաքում մեկ շաբաթվա ընթացքում

  1. Ի՞նչ անեմ, եթե դժգոհ եմ լինզաների որակից:

Անպայման տեղեկացրեք մեզ, միգուցե լինզաների կրման հետ կապված ինչ-որ բան այնքան էլ ճիշտ չեք արել: Օրինակ շատերը հակառակ կողմով են կրում լինզաները, կամ լվանում են սովորական ջրով, ինչը չի կարելի: Եթե Դուք ամեն ինչ ճիշտ եք արել, սակայն լինզաներն ըստ Ձեզ անորակ են, մենք կփոխենք դրանք զեղչով: Իսկ եթե լինզաների վրա կան ակնհայտ արտադրական խնդիրները, ապա մենք կփոխենք դրանք անվճար: (Այս կետը գործում է միայն Alcon ընկերության արտադրանքի դեպքում):

  1. Ի՞նչ անեմ, եթե շատ գոհ եմ լինզաների որակից:

Եթե Դուք կրում եք LinzOnline-ից գնած լինզաները և շատ գոհ եք դրանցից, ապա մի հապաղեք, թողեք Ձեր գնահատականը մեր Facebook-ի էջում, կամ Instagram-ում նկար դրեք՝ օգտագործելով #linzonline հեշթեգը: Դրանով Դուք բարի գործ արած կլինեք՝ օգնելով նաև մյուս մարդկանց գնել իսկապես որակյալ լինզաներ:

  1. Ինչպե՞ս եմ վճարելու գնած լինզայի համար:

Գնած լինզայի համար վճարում եք կանխիկ՝ առաքիչին: Ներկայումս մենք հետազոտում ենք շուկան՝ հասկանալու համար արդյոք անհրաժեշտ է ներդնել քարտով կամ այլ վճարման եղանակով վճարում կատարելը: Եթե Դուք ևս ցանկանում եք Ձեր կարծիքը հայտնել՝ մասնակցեք այս հարցմանը՝ https://goo.gl/forms/nzTrkFkGISQdXA5B2 :

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Close