Want create site? Find Free WordPress Themes and plugins.

21-րդ դարում ժամանակի սղությունը, գրասենյակային ծանրաբեռնված աշխատանքը մեզ գրեթե հնարավորություն չեն տալիս հաճախ խանութներ գնալ՝ անհրաժեշտ գնումներ կատարելու: Սակայն ժամանակակից աշխարհը գտել է այս խնդրի լուծումը: Դրանք մեծ թափ առնող վաճառքի և առաքման օնլայն հարթակներն են: Եթե տարիներ առաջ մարդիկ դեռևս սովոր չէին առցանց գնումներ կատարելուն կամ չէին վստահում առցանց խանութներին, ապա այսօր իրավիճակը լիովին փոխվել է: Օնլայն առևտուրը դարձել է մեր կյանքի անբաժան մասը՝ այն դարձնելով ավելի բազմազան, հարմարավետ և օգնելով խնայել մեր թանկ ժամանակը:

«Linzonline»-ի թիմը ստեղծեց կոնտակտային լինզաների այս օնլայն խանութը, որպեսզի տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր ընտրել են տեսողության կորեկցիայի լինզաների կրման տարբերակը, հնարավորություն ունենան կոնտակտային լինզաներ պատվիրել առցանց:

Մեր առաքիչ-մասնագետները Ձեր լինզաները կբերեն աշխատավայր, տուն և ցանկացած այլ վայր, որտեղ Դուք կգտնվեք, կտրամադրեն Ձեր լինզաների մասին օգտակար խորհուրդներ, կներկայացնեն դրանց պահպանման և կրման ձևերը: Առայժմ առաքումը կազմակերպվելու է միայն Երևան քաղաքում:

Մեր գլխավոր նպատակն է Ձեզ առաջարկել միայն որակյալ կոնտակտային լինզաներ՝ ապահովելով առողջություն և անվտանգություն: «Linzonline»-ում ներկայացված են շվեյցարական «Alcon» ապրանքանիշի լինզաները, որոնք արդեն իսկ ապացուցել են իրենց հիանալի որակը՝ բարձր աստիճանի շնչողականությամբ և հարմարավետությամբ:

Ներկայացված են նաև Bausch and Lomb, Cooper Vision, Johnson and Johnson ընկերությունների կոնտակտային լինզաները:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Close