Avizor Enzyme հաբեր

2,900 ֏

In Stock
Համեմատել
Բաժին(ներ)

Ապրանքի նկարագրությունը

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Avizor Enzyme հաբերը նախատեսված են կոնտակտային լինզաների էնզիմային կամ ֆերմենտային մաքրման համար։ Նախատեսված են միայն հիդրոգելային լինզաների համար։

Լինզաները կարծես նոր են

  • Avizor Enzyme էնզիմային հաբերը նախատեսված են հիդրոգելային լինզաների ֆերմենտային մաքրման համար։ Դրանք պարունակում են բարձր ակտիվության միկրոկենսաբանական ֆերմենտ՝ սուբտիլիզին A (Subtilisin A), որոնք աչքի են ընկնում ցածր տոքսիկությամբ (օգտագործվում են նաև սննդային մթերքներում) և բարձր արդյունավետությամբ։
  • Նպաստում են սպիտակուցային մնացորդների հեռացմանը։

Ինտենսիվ մաքրում

Avizor Enzyme ֆերմենտային հաբերը թողարկվում են փրփրուն հաբերի ձևով, որոնք օգտագործվում են կոնտակտային լինզաների խնամքի համար նախատեսված բազմաֆունկցիոնալ հեղուկի հետ համատեղելով։

Ինչպե՞ս մաքրել հիդրոգելային լինզաները էնզիմային հաբերով

1․ Ձեզ անհրաժեշտ է երկու հաբ, պինցետ, լինզաների հեղուկ և տուփ։

2․ Տուփի մեջ լցնում եք հեղուկը, ապա հաբերը։ Դրանք փրփրում են և լուծվում հեղուկի մեջ։

3․ Երբ հաբերն ամբողջությամբ լուծված են, լինզաները դնում եք տուփի մեջ, փակում տուփը, թափահարում և թողնում 15 րոպեից մինչև 2 ժամ։ Այս ժամանակահատվածը տարբեր է՝ կախված հաբեր արտադրողից։ Այնպես որ ժամանակահատվածը նայեք տուփի վրա։

4․ Նշված ժամանակահատվածից հետո հանում եք լինզաները տուփից, տուփի հեռուկը թափում եք։

5․ Լինզաների խնամքի սովորական հեղուկով մանրակրկիտ լվանում եք լինզաները, լինզաների տուփը՝ կափարիչով հանդերձ, պինցետը:

6. Արդեն մաքրած տուփի մեջ կրկին հեղուկ եք լցնում, դրա մեջ դնում եք լինզաները, փակում եք կափարիչը և թողնում այդպես մինչև 12 ժամ։

7․ 12 ժամ անց Ձեր լինզաները կլինեն նորի պես։ Խորհուրդ է տրվում կատարել նման մաքրում շաբաթը մեկ։

Անպայման հետևեք այս կանոններին և ուշադիր եղեք, որպեսզի էնզիմային հաբերի ոչ մի մնացորդ չմնա ոչ լինզաների, ոչ տուփի վրա, քանի որ դրանք կարող են վնասել աչքը։

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Լրացուցիչ տեղեկություն

Չափ

10 հատ

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Avizor Enzyme հաբեր”

Your email address will not be published. Required fields are marked *

Close