Հայաստանում ավելի քան 60 հազար մարդ ունի աչքի հետ կապված որևէ հիվանդություն: Իհարկե, ոչ բոլոր աչքի հիվանդությունները կարելի է կանխարգելել, սակայն մի շարք պարզ քայլերի միջոցով բոլորը կարող են պահպանել իրենց աչքերը առողջ և կրճատեն ապագայում տեսողության վատացման կամ կորստի հնարավորությունները: Ահա 10 շատ լավ խորհուրդներ LinzOnline-ի կողմից տեսությունը պաշտպանելու համար 1․ Կրեք արևապաշտպան…
Աստիգմատիզմ ունենալը չի նշանակում, որ Դուք ստիպված եք հարմարվել աչքերի չորությանը, անհարմարավետությանը և ոչ պարզ տեսողությանը: Աստիգմատիզմի շտկման առավել հարմարավետ տարբերակը հենց կոնտակտային լինզաներն են, որոնք ապահովում են միաժամանակ և տեսողության շտկում, և աչքի խոնավության պահպանում, և գերհարմարավետություն: Աստիգմատիզմի համար նախատեսված կոնտակտային լինզաների առանձնահատկությունն այն է, որ դրանք պետք աչքի մեջ երկու կետով անշարժ մնան, որպեսզի ապահովեն…
Ինչպես ամբողջ օրգանիզմի, այնպես էլ աչքերի համար կարևոր է լիարժեք և բալանսավորված սնունդը: Ճիշտ ընտրված սննդակարգը կօգնի Ձեր օրգանիզմին աճել, վերականգնվել և պայքարել բորբոքումների դեմ: Մարդու ծերացման հետ մեկտեղ օրգանիզմում բջիջների վերականգնումը դանդաղում է: Դա կարող է ազդել նաև աչքի առողջության և տեսողության որակի վրա: Աչքի առողջության հետազոտությունների ընթացքում պարզ է դարձել, որ սխալ սնվելը…
Ձեր մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար Դուք հավանաբար օգտագործում եք արևապաշտպան կրեմ, բայց մի՛ մոռացեք, որ Ձեր աչքերը ևս պետք է պաշտպանեք արևից: Ի՞նչ է ուլտրամանուշակագույն ճառագայթը (UV- ultraviolet rays) Ուլտրամանուշակագույն ճառագայթները լույսի մանուշակագույն և ռենտգենյան ճառագայթման միջև ընկած տիրույթում գտնվող էլեկտրամագնիսական ալիքներ են։ Դրանք անտեսանելի են մարդու համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթման բնական աղբյուրներն են արևը,…
Կոնտակտային լինզաներ կրելը մեր կյանքը դարձնում է ավելի հարմարավետ ու ազատ: Լինզայով Դուք կարող եք կրել Ձեր ցանկացած արևային ակնոցը, առանց որևէ անհարմարավետության դիտել 3D ֆիլմեր, զբաղվել ցանկացած սպորտով, հանգիստ դիմակ կրել դիմակահանդեսների ժամանակ: Լինզան, ի տարբերություն ակնոցի, չի ընկնի և խոչընդոտի Ձեր ակտիվ կենսակերպին: Ի՞նչ է լինում, երբ Դուք չեք հետևում կոնտակտային լինզների կրման…
Եթե կրում եք կոնտակտային լինզաներ, ապա պետք է իմանաք, թե կյանքի տարբեր իրավիճակներում ինչպես պետք է կրել դրանք, կամ արդյոք պետք է կրել, թե հարկավոր է որոշ ժամանակով հանել և դիմել ակնաբույժին: Այս հոդվածում ներկայացնում ենք հենց այն իրավիճակները, երբ խորհուրդ չի տրվում կրել կոնտակտային լինզաներ, կամ էլ, երբ պետք է…
Եթե նախընտրում եք տեսողության շտկման լինզաներ կրելու տարբերակը, ապա նախևառաջ պետք է դիմել ակնաբույժին, ով կնշանակի Ձեր տեսողությանը համապատասխանող կոնտակտային լինզաների տվյալներ: Լինզաներ ընտրելուց առաջ պետք է անցնել աչքերի և տեսողության ստուգում: LinzOnline-ը հատուկ իր հաճախորդների համար կապահովի կոնտակտային լինզաների համար անհրաժեշտ աչքի և տեսողության ստուգում որակյալ և ստուգված մասնագետի մոտ՝ 50% զեղչով: Քայլ 1.…