Ուզում ես գունավոր լի՞նզա կրել, բայց չգիտես ո՞ր գույնն ընտրել: Անցիր այս զվարճալի թեստը և իմացիր, թե որ գույնն է ավելի շատ համապատասխանում քո անհատականությանը:
LinzOnline-ը ներկայացնում է հիմնականում Alcon ընկերության արտադրանքը, սակայն դեռևս չենք անդրադարձել ընկերությանը: Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ովքեր են արտադրում Ձեր լինզաները, ի՞նչ ուղի են անցել և ի՞նչ փորձ ունեն: Ուրեմն կարդացե՛ք մեր պատրաստած հատուկ հոդվածը Alcon ընկերության մասին: Alcon ընկերությունը հիմնադրվել է 1945թ. Ռոբերտ Ալեքսանդերի և Ուիլիամ Քոնների կողմից ԱՄՆ-ում: Այն ժամանակ դա պարզապես դեղագործական…
Աստիգմատիզմ ունենալը չի նշանակում, որ Դուք ստիպված եք հարմարվել աչքերի չորությանը, անհարմարավետությանը և ոչ պարզ տեսողությանը: Աստիգմատիզմի շտկման առավել հարմարավետ տարբերակը հենց կոնտակտային լինզաներն են, որոնք ապահովում են միաժամանակ և տեսողության շտկում, և աչքի խոնավության պահպանում, և գերհարմարավետություն: Աստիգմատիզմի համար նախատեսված կոնտակտային լինզաների առանձնահատկությունն այն է, որ դրանք պետք աչքի մեջ երկու կետով անշարժ մնան, որպեսզի ապահովեն…
Ամբողջ օրը համակարգչի դիմաց աշխատանքը կարող է վնասել Ձեր աչքերը: Ինչպե՞ս է համակարգչի էկրանը բացասական ազդեցություն ունենում Ձեր տեսողության վրա: Էկրանի բացասական ազդեցությունը կարող է տարբեր ձևերով արտահայտվել. Աչքի քիչ թարթում Չորություն, գրգռվածություն և աչքի կարմրություն Աչքերի լարվածություն և հոգնածություն Տեսողության աղավաղվածություն: Սովորաբար մենք թարթում ենք 5 վայրկյանը մեկ (օրական 11 հազար անգամ): Սակայն համակարգչի…
Իսկ Դուք հաճա՞խ եք թարթում Ձեր աչքերը, երբ վարսահարդարիչով մազերն եք չորացնում: Հիմա կասեք, թե չեք մտածել կամ սևեռվել այդ ուղղությամբ: Մինչդեռ եթե կրում եք կոնտակտային լինզաներ, պետք է ուշադիր լինեք և վարսահարդարիչով չորացնելու այդ մի քանի րոպեն հաճախ թարթեք աչքերը: Իսկ թե ինչու է դա կարևոր, կարդացե՛ք մեր այս փոքրիկ, բայց շատ կարևոր հոդվածում:…
Շուտով կսկսի ճանապարհորդությունների հաճելի սեզոնը, որը բոլորս էլ փորձում ենք կազմակերպել հնարավորինս գերհարմարավետ: Չէ՞ որ այդ ընթացքում մենք պետք է թոթափենք ծանր աշխատանքային տարին և լիցքավորված սկսենք նորը: Եթե Դուք ունեք տեսողական խնդիր, ապա ճանապարհորդությունը պլանավորելիս մի՛ մոռացեք կոնտակտային լինզաների մասին, քանի որ դրանք իդեալական են ճանապարհորդության համար: Դրանք չեն կորչի, չեն ընկնի, չեն առաջացնի…
Դիմահարդարման մեր խորհուրդները կօգնեն Ձեզ հնարավորինս հարմարավետ օգտագործել Ձեր սիրելի կոսմետիկ միջոցները, երբ կրում եք կոնտակտային լինզաներ: Չէ՞ որ կոնտակտային լինզաները ակնոցից տարբերվում են հենց նրանով, որ դրանցով Դուք կարող եք լիարժեքորեն ցույց տալ Ձեր աչքերի բնական գեղեցկությունը՝ ընդգծված դիմահարդարմամբ: Դիմահարդարում Դրե՛ք կոնտակտային լինզաները դիմահարդարումը սկսելուց առաջ: Քսե՛ք աչքերի մատիտը վերին կոպի թարթիչներից վեր, այլ…
Կոնտակտային լինզաներն ապահովում են ավելի լայն կիսադաշտ, շարժումների ազատություն, որը սահմանափակված չէ ակնոցով, տեսողության ավելի բարձր սրություն և կոնտրաստ: Այս պատճառները կարդալով, կհամոզվեք, թե ինչքան մեծ հարմարավետություն և գործողությունների ազատություն կտա Ձեզ կոնտակտային փոքր լինզան: Կոնտակտային լինզաները շարժվում են աչքի հետ միասին՝ ապահովելով անսահմանափակ տեսադաշտ՝ ի տարբերություն ակնոցի, որը հնարավորություն չի տալիս տեսնել Ձեր կողքերը…
Կոնտակտային լինզաներ կրելը անվիճելի հարմարավետություն է տալիս մեզ կյանքի տարբեր իրավիճակներում: Սակայն ոչ մի դեպքում չպետք է անտեսել կոնտակտային լինզաների կրման ժամկետները և ռեժիմները: Չի կարելի կրել կոնտակտային լինզա՝ լինի դա գունավոր, թե օպտիկական, եթե անցել է դրա կրման ժամկետը: Մեկամսյա լինզան պետք է կրել մեկ ամիս, մեկօրյա լինզան՝ մեկ օր: Հնարավոր է մեկ անգամ…
Կոնտակտային լինզաներ կրելը մեր կյանքը դարձնում է ավելի հարմարավետ ու ազատ: Լինզայով Դուք կարող եք կրել Ձեր ցանկացած արևային ակնոցը, առանց որևէ անհարմարավետության դիտել 3D ֆիլմեր, զբաղվել ցանկացած սպորտով, հանգիստ դիմակ կրել դիմակահանդեսների ժամանակ: Լինզան, ի տարբերություն ակնոցի, չի ընկնի և խոչընդոտի Ձեր ակտիվ կենսակերպին: Ի՞նչ է լինում, երբ Դուք չեք հետևում կոնտակտային լինզների կրման…