linzonline

Ինչպե՞ս խնամել կոնտակտային լինզաները. ինստրուկցիա 9 քայլով

Ըստ կրման ժամկետի լինզաները հիմնականում բաժանվում են 2 տեսակի՝ մեկօրյա կրման և ավելի երկար կրման հնարավորությամբ: Բազմօրյա լինզաները հարկավոր է ժամանակ առ ժամանակ մաքրել և ախտահանել: Եթե Դուք ճիշտ եք մաքրում կոնտակտային լինզաները, ապա դրանով ոչնչացնում եք բոլոր բակտերիաների 90%-ը: Այդ պատճառով էլ լինզաների լավ և կանոնավոր մաքրումը շատ կարևոր է աչքը առողջ պահելու համար:

Կոնտակտային լինզները խնամելու համար մենք Ձեզ համար պատրաստել ենք 9 քայլից բաղկացած ինստրուկցիա, որը կհեշտացնի Ձեր գործը:

  1. Լինզաները մաքրելու լավագույն ժամանակը հենց այն պահն է, երբ Դուք հանում եք դրանք:
  2. Նախ լվացե՛ք ձեռքերը և չորացրե՛ք այնպիսի սրբիչով, որ ձեռքերին մազմզուկներ չմնան:
  3. Դրե՛ք լինզան ձեռքի մաքուր և չոր ափին:
  4. Լինզայի վրա լցրե՛ք ամենօրյա մաքրման համար նախատեսված հեղուկի մի քանի կաթիլ և ճկույթով զգուշորեն մաքրե՛ք յուրաքանյուր լինզայի առջևի և հետևի մասերը:
  5. Մանրամասնորեն մաքրեք լինզաները հեղուկով և դրեք լինզաների տուփի մեջ (տեսանյութ):
  6. Տուփի յուրաքանչյուր բաժնում լցրե՛ք լինզաների համար նախատեսված հեղուկ, այնքան, որ ծածկի լինզան: Փակե՛ք կափարիչը և թողե՛ք մինչ հաջորդ օգտագործումը: Ամեն անգամ լինզան դնելիս, պետք է թափել տուփի մեջ եղած հեղուկը և հաջորդ անգամ լցնել նորը:

Լինզաների տուփի մասին

Լինզաները մաքուր և խնամված պահելու համար հաջորդ կարևոր բաղադրիչը լինզաների տուփն է:

Տուփը ևս պետք է այնպես մաքուր լինի, ինչպես լինզաները: Չէ՞ որ Դուք լինզաները պահում եք այնտեղ երկար ժամանակ: Հետևեք այս պարզ խորհուրդներին և պահեք Ձեր լինզաների տուփը հնարավորինս մաքուր.

  1. Երբ լինզաները դնում եք աչքերին, տուփի հեղուկը թափեք:
  2. Ամեն օր լվացեք տուփը լինզաների հեղուկով և թողեք՝ չորանա առանց սրբելու (մանրէները չեն կարող բազմանալ չոր միջավայրում):
  3. Տուփը փոխեք ամեն նոր լինզայի հետ:

 

Close