
Ընտրեք Ձեր օպտիկական կոնտակտային լինզան 5 քայլով
Եթե նախընտրում եք տեսողության շտկման լինզաներ կրելու տարբերակը, ապա նախևառաջ պետք է դիմել ակնաբույժին, ով կնշանակի Ձեր տեսողությանը համապատասխանող կոնտակտային լինզաների տվյալներ:
Լինզաներ ընտրելուց առաջ պետք է անցնել աչքերի և տեսողության ստուգում:
LinzOnline-ը հատուկ իր հաճախորդների համար կապահովի կոնտակտային լինզաների համար անհրաժեշտ աչքի և տեսողության ստուգում որակյալ և ստուգված մասնագետի մոտ՝ 50% զեղչով:
Քայլ 1. Տեսողության ստուգում
Տեսողության ստուգման ժամանակ Դուք անցնում եք մի շարք գործողություններ, որոնցով ակնաբույժը կարողանում է ստուգել Ձեր աչքի առողջությունը և տեսողությունը:
Ակնաբույժը կստուգի Ձեր երկու աչքերը` առաջնորդնվելով հետևյալ ասպեկտներով.
- Աչքի ընդհանուր վիճակը
- Տեսողության սրությունը
- Աչքի զգայունությունը և այլն:
Ստուգման արդյունքում ակնաբույժը դուրս է գրում կորեկցված աչքի տվյալները, այսինքն՝ ախտորոշումը: Դրանից հետո կարելի է անցնել կոնտակտային լինզայի ընտրությանը:
Քայլ 2. Լինզայի ընտրություն
Աչքը կարող է ունենալ տարբեր կորություն և դիամետր, այդ պատճառով էլ անհրաժեշտ է ընտրել այնպիսի լինզա, որը ճիշտ և հարմարավետ կտեղադրվի աչքի մեջ:
Դրա համար ակնաբույժը ակնախնձորի և դրա մակերևույթի հատուկ չափումներ է անում, բացահայտում է լինզայի տեղադրման կորությունը և այլ գործոններ:
Օպտիմալ կոնտակտային լինզաները որոշելու համար շատ կարևոր է նաև աչքի չորության որոշումը: Ակնաբույժը կարող է խորհուրդ տալ այնպիսի լինզաներ, որոնք կօգնեն խուսափել բարձր աստիճանի չորությունից:
Որոշ դեպքերում ստուգվում է նաև աչքի եղջերաթաղանթը, որպեսզի համոզվենք, որ կոնտակտային լինզաներ կրելուն խոչընդոտող այլ գործոններ չկան:
Ստուգումներից հետո խորհուրդ է տրվում կրել մեկօրյա փորձնական լինզաներ` դրանց հարմարավետությունը փորձելու համար: Երբ համոզվեք, որ լինզաները հարմարավետ են և ապահովում են լավ տեսողություն, Ձեզ կսովորեցնեն դնել և հանել լինզաները:
Քայլ 3. Սովորում ենք ճիշտ վարվել կոնտակտային լինզաների հետ
Շատ հեշտ է սովորել լինզաները հանելու և դնելու գործընթացը: Պետք է միայն մի փոքր համբերություն և պրակտիկա: Մարդկանց մեծամասնությունը հենց առաջին անգամից է կարողանում դա անել: Արդեն մի քանի անգամ օգտագործելուց հետո լինզաները դառնում են Ձեր բնական և անբաժանելի մասը:
Linzonline-ի մասնագետները կսովորեցնեն Ձեզ՝ ինչպես վարվել լինզաների հետ, խնամել և պահպանել: Դուք նաև կստանաք գրավոր ինստրուկցիա, իսկ ցանկացած հարց առաջանալու դեպքում կարող եք զանգահարել ակնաբույժին կամ մեզ:
Քայլ 4. Ձեռք բերել լինզաներ
Երբ արդեն գիտեք, թե ինչ լինզա է Ձեզ հարկավոր, կարող եք այն պատվիրել:
Մենք կառաքենք Ձեր ընտրած կոնտակտային լինզան Ձեր նշած հասցեով: Եթե առաջին անգամ եք կրելու լինզա, նշեք դա լինզան պատվիրելիս, համապատասխան բաժնում, որպեսզի մեր մասնագետը նաև սովորեցնի Ձեզ կոնտակտային լինզաների հետ ճիշտ վարվելու ձևերը և լինզաների խնամքի մի շարք նրբություններ:
Քայլ 5. Այցեր ակնաբույժին
Կոնտակտային լինզաներն ընտրելուց հետո անհրաժեշտ է առնվազն վեց ամիսը մեկ անգամ այցելել ակնաբույժին, որպեսզի նա ստուգի թե լինզաների տեղադրվածությունը և հարմարավետությունը, թե տեսողությունը:
Կոնտակտային լինզաները Ձեզ համար կապահովեն պարզ և հստակ տեսողություն, գործողությունների ազատություն, հարմարավետություն և Ձեր ցանկացած կենսակերպով ապրելու հնարավորություն:
Օգատգործե՛ք որակյալ կոնտակտային լինզաներ, եղե՛ք ազատ…