linzonline

Կոնտակտային լինզաների հիգիենայի պահպանում. 7 կանոն

Կոնտակտային լինզաները բժշկական նշանակության ապրանքներ են, որոնք օգտագործվում են ըստ դրանք կրելու, փոխելու ռեժիմների և խնամքի միջոցների: Եթե Դուք լինզաներ եք կրում, ապա Linzonline-ի մասնագետները խորհուրդ է տալիս վեց ամիսը մեկ անգամ այցելել ակնաբույժին և ստուգել աչքերի առողջությունը: Կոնտակտային լինզաներ օգտագործելիս պարտադիր է հետևել դրանց հիգիենային՝ հաշվի առնելով հետևյալ կանոնները.

Լինզայի հիգիենայի պահպանման կանոններ

  1. Լինզաների հետ ցանկացած շփումից առաջ լա՛վ լվացեք ձեռքերը,
  2. Լինզաները լվացե՛ք և մաքրե՛ք դրանք աչքից հանելուց անմիջապես հետո,
  3. Լինզաները աղտահանե՛ք միայն դրանց համար նախատեսված հեղուկով,
  4. Պահպանե՛ք լինզաները միայն հատուկ հեղուկի մեջ՝ թույլ չտալով, որ այդ հեղուկի մեջ ուրիշ այլ հեղուկ լցվի, այդ թվում՝ ջուր,
  5. Ամեն օր փոխե՛ք լինզաների տուփի հեղուկը,
  6. Հետևե՛ք լինզաների կրման ժամկետներին,
  7. Լինզաների ժամկետներին չհետևելը և լիզաների տուփը մաքուր չպահելը կարող են հանգեցնել աչքերի լուրջ բորբորքումների և հիվանդությունների:

Կոնտակտային լինզաների մաքրության, հետևաբար նաև աչքերի առողջության պահպանման համար կարևոր է ճիշտ ընտրել լինզաների խնամքի համար նախատեսված միջոցները՝ հեղուկները:

LinzOnline-ում ներկայացված է Alcon ընկերության «Opti-free Pure Moist» հեղուկը: Ըստ Alcon ընկերության 2016թ. զեկույցի, այս ընկերության արտադրած աչքի և լինզաների խնամքի միջոցները 2015թ.-ին եղել շուկայում առաջատարը թե իրենց որակով, թե իրենց վաճառքներով:

Close