կոնտակտային լինզաներ

9 պատճառ, թե ինչու են կոնտակտային լինզաները իդեալական սպորտով զբաղվելու համար

Կոնտակտային լինզաներն ապահովում են ավելի լայն կիսադաշտ, շարժումների ազատություն, որը սահմանափակված չէ ակնոցով, տեսողության ավելի բարձր սրություն և կոնտրաստ: Այս պատճառները կարդալով, կհամոզվեք, թե ինչքան մեծ հարմարավետություն և գործողությունների ազատություն կտա Ձեզ կոնտակտային փոքր լինզան:

  1. Կոնտակտային լինզաները շարժվում են աչքի հետ միասին՝ ապահովելով անսահմանափակ տեսադաշտ՝ ի տարբերություն ակնոցի, որը հնարավորություն չի տալիս տեսնել Ձեր կողքերը առանց գլուխը թեքելու:
  2. Դրանք չեն սղղում քթից, երբ քրտնում են: Դրանք չեն ջրոտվում անձրևի ժամանակ, երբ Դուք վազում եք, կամ լեռ եք բարձրանում: Այդ պատճառով էլ կարող եք հստակ տեսնել ճանապարհը:
  3. Լինզաները ֆիլտրում են արտացոլանքները և փայլերը, որոնք խեղաթյուրում են տեսադաշտը:
  4. Դուք կարող եք օգտագործել կոնտակտային լինզաները մարմնամարզությամբ, արևելյան մարտարվեստներով կամ այլ նմանատիպ սպորտաձևով ձբաղվելու համար: Կոնտակտային լինզաները չեն խանգարում Ձեզ կրելու դիմակներ, սաղավարտներ կամ այլ պաշտպանիչ սպորտային հանդերձանք:
  5. Դրանք չեն թռչում քթի վրա, երբ Դուք վազում եք կամ զբաղվում աէրոբիկայով:
  6. Լինզաները, ի տարբերություն ակնոցի, չեն ջարդվում, եթե պատահաբար գլխով հարվածեք ինչ-որ բանի:
  7. Լինզաները օրվա ընթացքում չեք հանում, այդ պատճառով էլ պետք չէ անհանգստանալ, թե կկորցնեք այն:
  8. Լինզաները չեն խանգարում, որ պաշտպանիչ ակնոց կրեք լեռնադահուկներով սահելիս:
  9. Մարզիկը, ում առօրյա կյանքում ակնոց կամ լինզա անհրաժեշտ չէ տեսողական փոքր խնդրի պատճառով, սպորտում կարիք ունի մաքսիմալ ճշգրիտ տեսողության, և ամենահարմար տարբերակը հենց լինզա կրելն է:

 

Ո՞ր կոնտակտային լինզաներն են առավել օպտիմալ սպորտով զբաղվելու համար

  • Մեկօրյա օպտիկական կոնտակտային լինզաներ: Խնամքի տեսանկյունից ամենապարզ կոնտակտային լինզաները մեկօրյա լինզաներն են, որոնք պետք է փոխել ամեն օր: Դուք պարզապես երեկոյան դեն եք նետում օգտագործված լինզաները, իսկ առավոտյան կրում եք նորը՝ չմտածելով անգամ լինզայի տուփի մասին: Linzonline-ը առաջարկում է ընտրել Dailies Aqua comfort plus կամ շնչող լինզաներ՝ Dailies total 1:
  • Գերշնչող օպտիկական կոնտակտային լինզաներ՝ AIR OPTIX AQUA NIGHT & DAY, որոնք ունեն թթվածնի բարձր թափանցելիություն: Դրանք կարելի է կրել 30 օր շարունակ առանց հանելու՝ գիշեր-ցերեկ:
  • Շնչող կոնտակտային լինզաներ՝  AIR OPTIX AQUA, կարող եք անվտանգ կրել 6 օր շարունակ՝ առանց հանելու, ապա մեկ գիշեր հանել, թողնել հեղուկում և կրել ևս 6 օր:
Close