makeup linzonline

Դիմահարդարման 17 խորհուրդ նրանց համար, ովքեր կրում են լինզաներ

Դիմահարդարման մեր խորհուրդները կօգնեն Ձեզ հնարավորինս հարմարավետ օգտագործել Ձեր սիրելի կոսմետիկ միջոցները, երբ կրում եք կոնտակտային լինզաներ: Չէ՞ որ կոնտակտային լինզաները ակնոցից տարբերվում են հենց նրանով, որ դրանցով Դուք կարող եք լիարժեքորեն ցույց տալ Ձեր աչքերի բնական գեղեցկությունը՝ ընդգծված դիմահարդարմամբ:

Դիմահարդարում

  1. Դրե՛ք կոնտակտային լինզաները դիմահարդարումը սկսելուց առաջ:
  2. Քսե՛ք աչքերի մատիտը վերին կոպի թարթիչներից վեր, այլ ոչ թե կոպի ներքին մասում կամ թարթիչների գծով:
  3. Թարթչաներկը քսե՛ք թարթիչների միջին մասից՝ ուղղելով այն դեպի թարթիչների ծայրերը: Մի՛ քսեք թարթչաներկը թարթիչների հիմքից:
  4. Մի՛ կրեք լինզաներ և մի՛ հարդարեք աչքերը, եթե դրանք բորբոքված են կամ կարմրած: Այդ դեպքում դիմեք ակնաբույժին:

Դիմահարդարման մաքրում

5. Նախ հանե՛ք կոնտակտային լինզաները, ապա մաքրե՛ք դիմահարդարումը:

6. Դիմահարդարումը մաքրելու համար օգտագործեք հիպոալերգեն միջոցներ, որոնք չեն պարունակում յուղեր:

Կոսմետիկ միջոցների ընտրություն

7. Օգտագործե՛ք հիպոալերգեն կոսմետիկ միջոցներ:

8. Օգտագործե՛ք այնպիսի կոսմետիկ միջոցներ, որոնք չեն պարունակում յուղեր և բույրեր: Դրանով Դուք կնվազեցնեք աչքերի գրգռվելու հավանականությունը:

9. Օգատգործե՛ք ջրային հիմք ունեցող կոսմետիկա, քանի որ յուղային հիմքով կոսմետիկան կարող է հետքեր թողնել լինզայի վրա:

10. Օգտագործե՛ք ջրակայուն թարթչաներկ և աչքերի մատիտ, որպեսզի խուսափեք աչքերի մեջ դրանց մասերի հայտնվելուց:

11. Մի՛ օգտագործեք թարթիչների ընդարձակման էֆեկտով թարթչաներկ, քանի որ այն կարող է վնասել լինզային:

12. Լավ կլինի եթե օգտագործեք գնդիկավոր, այլ ոչ թե փոշեհատիկներով դիմափոշի: Մի՛ քսեք դիմափոշին աչքերի շուրջ:

13. Դիմափոշին քսելիս փակե՛ք աչքերը, որպեսզի դրա փոշեհատիկները չլցվեն լինզայի վրա:

14. Դիմահարդարման համար օգտագործեք բարձրորակ խոզանակներ կամ վրձիններ: Դրանով Դուք կնվազեցնեք հավանականությունը, որ այդ խոզանակների մազիկները չհայտնվեն Ձեր աչքի մեջ կամ լինզայի վրա:

15. Մի՛ կրեք արհեստական թարթիչներ: Թարթիչների համար նախատեսված սոսինձը կարող է առաջացնել աչքերի գրգռվածություն:

16. Մի՛ օգատգործեք ուրիշի կոսմետիկ միջոցները, քանի որ աչքերի ախտահարումները կարող են հեշտությամբ փոխանցվել կոսմետիկայի միջոցով:

17. Մի՛ օգտագործեք օգտագործման ժամկետն անցած կոսմետիկ միջոցներ:

Այս խորհուրդներին հետևելու դեպքում կոնտակտային լինզաներ կրելը երբեք Ձեզ չի խանգարի ունենալ Ձեր նախընտրած դիմահարդարումը:

Close