kontaktayin linzaner

Պաշտպանե՛ք Ձեր աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից

Ձեր մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար Դուք հավանաբար օգտագործում եք արևապաշտպան կրեմ, բայց մի՛ մոռացեք, որ Ձեր աչքերը ևս պետք է պաշտպանեք արևից:

Ի՞նչ է ուլտրամանուշակագույն ճառագայթը (UV- ultraviolet rays)

Ուլտրամանուշակագույն ճառագայթները լույսի մանուշակագույն և ռենտգենյան ճառագայթման միջև ընկած տիրույթում գտնվող էլեկտրամագնիսական ալիքներ են։ Դրանք անտեսանելի են մարդու համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթման բնական աղբյուրներն են արևը, աստղերը: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ հենց այս ճառագայթների պատճառով է մարդկանց տեսողությունը տարիքի հետ վատանում:

Ինչպե՞ս են ուլտրամանուշակագույն ճառագայթներն ազդում աչքի վրա

Արևի ճառագայթների ազդեցությունը կարող է հանգեցնել աչքի լուրջ հիվանդությունների առաջացմանը, ինչպիսին է կատարակտը: Կատարակտի յուրաքանչյուր 5-րդ դեպքի պատճառը հենց ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունն է: Այս հիվանդություններից շատերից կհաջողվի խուսափել, եթե օգտագործեք արևից պաշտպանվելու միջոցներ:

Ինչպե՞ս պաշտպանել աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից

Հետևե՛ք մեր խորհուրդներին և կպահպանեք Ձեր տեսողությունն ու աչքի առողջությունը որքան հնարավոր է երկար:

Ճիշտ ընտրե՛ք արևապաշտպան ակնոցը

Արևապաշտպան ակնոցի բարձր գինը չի երաշխավորում, որ այն Ձեզ կազատի վնասական արևային ճառագայթներից: Առավել լավ պաշտպանություն են ապահովում UV-400 արևապաշտպան ակնոցները, որոնք կանխարգելում են անգամ ամենափոքր ճառագայթների ներթափանցումը աչք:

Կրե՛ք գլխարկ

Լայնեզր գլխարկը Ձեր աչքերի համար կապահովի լրացուցիչ պաշտպանություն: Այն նաև կօգնի սահմանափակել արևի ազդեցությունը դեմքի և պարանոցի հատվածում, կկանխի արևահարությունը:

Խուսափե՛ք ճառագայթների անդրադարձումից

Ավազից, ջրից  կամ ձնից անդրադարձած ճառագայթների ազդեցությունն էլ ավելի ուժեղացված է: Հատկապես լավ պաշտպանեք աչքերը, երբ գտնվում եք լողափին, լեռնադահուկային հանգստավայրում, ջրային ավազաններում և բարձրադիր վայրերում:

Հետևե՛ք ժամանակին

Առավոտյան 10-14-ն ընկած ժամանակահատվածում արևի ճառագայթներն ամենաուժեղն են: Սակայն հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ աչքի համար առավել վտանգավոր են 8-10-ն ընկած ժամանակահատվածը և հետճաշյա ժամանակահատվածը: Աշխատե՛ք պաշտպանել աչքերը ամբողջ օրվա ընթացքում:

Պաշտպանե՛ք աչքերը ցանկացած եղանակին

Մեզնից շատերը փորձում են պաշտպանել իրենց աչքերը արևի վառ ճառագայթներից, բայց  ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար ազդեցություն են ունենում նաև մռայլ եղանակի ժամանակ: Այդ պատճառով էլ կարևոր է պաշտպանել աչքերը ցանկացած եղանակին:

Կերե՛ք շատ կանաչ բանջարեղեններ

Կերե՛ք շատ վառ գույների բանջարեղեն և միրգ, որոնք հարուստ են անտիօքսիդանտներով և A, C, E վիտամիններով: Լյուտեին և զեաքսանտին հակաօքսիդանտները հատկապես օգտակար են աչքերի առողջության համար: Լյուտեինը պարունակվում է դեղին քաղցր պղպեղում, մանգոյում, և կանաչեղենում: Իսկ բրոկոլին, եգիպտացորենը, նարինջը և ձվի դեղնուցը զեաքսանտինի լավ աղբյուր են:

Հո՛գ տարեք երեխաների մասին

Երեխաների աչքերը ևս ենթարկվում են արևի վնասակար ճառագայթների ազդեցությանը: Մի՛ մոռացեք պաշտպանել նաև Ձեր երեխաների աչքերը հատուկ արևապաշտպան ակնոցների, գլխարկների միջոցով:

Կոնտակտային լինզաներ

Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ոչ միայն մաշկի, այլև աչքերի համար: Պաշտպանե՛ք Ձեր աչքերը դրանցից: Եթե ունեք տեսողության խնդիրները, լինզաներ կրելը հնարավորություն կտա Ձեզ հանգիստ կրել Ձեր ցանկացած արևապաշտպան ակնոցը:

Ընտրեք Acuvue Oasys կոնտակտային օպտիկական լինզաները, որոնք ունեն UV-պաշտպանություն:

Ապրե՛ք առողջ, եղե՛ք ազատ:

Եթե այս հոդվածը օգտակար էր Ձեզ համար, հավանե՛ք այն, և մենք կգտնենք նմանատիպ օգտակար խորհուրդներ Ձեր աչքերի առողջությունը պահպանելու համար:

Close