
Մարզենք աչքերը
Այս վարժությունը կհանգստացնի աչքերը և ուղեղը: Աչքերը փակելը և շատ թեթև ճնշում գործադրելը կվերականգնի աչքերի խոնավությունն ու հանգստությունը։ Հետևեք տեսանյութին։
Ի՞նչ անել
-Շփելով տաքացրեք ափերը
-Փակեք աչքերը և ծածկեք ափերով այնպես, որ լույսն ընդհանրապես չթափանցի
-Կենտրոնացեք խորը մթության վրա և խորը շնչեք այնքան ժամանակ, մինչ աչքերի առջև միայն սև լինի
-Հեռացրեք ափերը և բացեք աչքերը
-Կրկնեք 3 րոպե շարունակ
Աղբյուրը՝ WikiHow